7 յուղոտ մթերք, որոնք օգտակար են նիհարելու համար

Mirkrasoty.life-ը գրում է, որ գոյություն ունեն օգտակար ճարպեր, որոնք կօգնեն նվազեցնել խոլեստերինի մակարդակը և ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Ճարպն օրգանիզմում բազմաթիվ գործառույթներ է կատարում. այն պատասխանատու է աճի համար, պաշտպանում է ներքին օրգանները, օգնում է ավելի արագ յուրացնել մթերքը, և այլն։ Հավասարակշռված սննդակարգի դեպքում այն պետք է կազմի 30 տոկոսից ոչ պակաս։ Բայց մի շտապեք տապակած կարտոֆիլ ու ֆաստ-ֆուդ օգտագործել։ Ճարպերը դասակարգում են երկու խմբի. դրանց մի մասն օգտակար է օրգանիզմի համար, մյուս մասը՝ ոչ։

Մթերք, որն օգտակար ճարպեր է պարունակում

Խոզի միս։ Միսը դրական ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա։ Այն կալիում, երկաթ, հագեցած ճարպեր է պարունակում։

Ընդեղեն։ Այս մթերքն օգտագործվում է նաև սրտային անբավարարությունը կանխարգելելու նպատակով։ Ընդեղենի որոշ տեսակներ օգնում են զսպել ախորժակը, նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ։ Պնդուկն օգնում է ավելի արագ յուրացնել երկաթը և ամրացնել ոսկորները։ Ընկույզն օրգանիզմն ապահովում է յոդով ու ֆոսֆորով։ Նուշը վիտամին E-ի աղբյուր է։

Բուսական յուղ։ 10 մլ ձիթապտղի յուղը 9 գրամ օգտակար ճարպ է պարունակում, իսկ կտավատի յուղը՝ 3 գրամ։

Դառը շոկոլադ։ Դառը շոկոլադը ֆլավոնոիդներ է պարունակում, որոնք օգնում են լավացնել արյան շրջանառությունը։ 10 գրամ դառը շոկոլադը 1.2 գրամ օգտակար ճարպ է պարունակում։

Գետնանուշի յուղ։ Կարող է օգնել կանխարգելել երկրորդ տիպի դիաբետի և սրտի հիվանդությունների առաջացումը։ 5 գրամ գետնանուշի յուղը կապահովի 3.3 գրամ ճարպով։

Գառի միս։ Գառան միսը պրոտեին ու թթուներ է պարունակում, B12 վիտամին, սելեն և ցինկ։ Օգնում է պահպանել մաշկի ու մազերի առողջությունը։

Ավոկադո։ Ավոկադոն մոտ 30 վիտամին է պարունակում և հանքանյութեր։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика