Թեպետ կենդանակերպի յուրաքանչյուր նշան, անկասկած, շատ հմայիչ է, իսկ յուրաքանչյուր կին անկրկնելի է, այնուամենայնիվ, որոշ մարդիկ օժտված են առավել վառ արտահայտված որակներով, որոնք նրանց լիդերներ են դարձնում «սիրային խաղերում»:Նրանցից ովքեր են համարվում ամենազգայունները և գեղեցիկները:Սակայն հիշեˊք եթե նույնիսկ դուք չգտնեք կենդանակերպի ձեր նշանն այս ցուցակում,դա նշանակություն չունի միևնույնն է ձեր ընկերոջ համար դուք լավագույնն եք:
1.Ձկներ Ձուկ-կանայք շատ գրավիչ են իրենց բնույթով,և հաճախ նրանց բնութագրում են թաքնված կրակով և շատ ջերմ աուրայով օժտվածների։Նրանք կարողանում են կապեր հաստատել և հարաբերություններ կառուցել առանց կոնֆլիկտների,ինչպես նաև դրանից ուրախություն ապրել:Բացի այդ,Ձկների համար ոչ պակաս կարևոր է նաև զուգընկերոջ վիճակը, այդ պատճառով այս նշանի կանայք միշտ շրջապատում են իրենց ընտրյալներին հատուկ ուշադրությամբ,հոգատարությամբ և սիրով: Կարևորը՝ նրանց բարությունը չսկսեն շահագործել,քանի որ դա կարող է կտրուկ փոխել Ձկների վերաբերմունքը:
2.Ջրհոս Ջրհոս-կանայք,ինչպես հայտնի է,կենսուրախ են և անկախ: Նրանց մոտ հազվադեպ կարող են խնդիրներ առաջանալ՝ ընտրյալի որոնման հարցերում: Ջրհոսի վստահությունն այնքան զգալի է,որ դա միանգամից գրավում է տղամարդկանց: Այս նշանի տակ ծնված կանայք շրջապատից առանձնանում են իրենց օրիգինալությամբ,և նրանք շատ լավ գիտեն այդ մասին: Տղամարդիկ ընկալում են նրանց,որպես էներգիայով լի և յուրօրինակ անձանց և դա հենց այն է որը գրավում է նրանց: Եթե դուք կարողանաք ձեր կողքին պահել կին Ջրհոսի, ապա երբեկ չեք ձանձրանա նրա հետ:
3.Այծեղջյուր Այծեղջյուր-կանայք ուղղամիտ և բանական էակներ են:Զարմանալի չէ,որ տղամարդիկ բավականին գրավիչ են համարում այս կանանց այն հատկությունը,որ նրանք բավականին հասուն են և կարող են իրենց վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունն իրենց կյանքի համար:Այս նշանի տակ ծնված կանայք սիրում են աշխատել և հասնել իրենց նպատակներին և նրանք ցանկանում են ցուցադրել շրջապատողներին,թե ինչի են ընդունակ:Այս նույն ջանասիրությամբ նրանք հոգ են տանում ընտանիքի մասին:Գրավել կին Այծեղջյուրին բավականին բարդ է, սակայն այդ հաղթանակն ամեն բան արժե:
4.Աղեղնավոր Տղամարդիկ իրենց բնույթով այնպիսին են, որ միշտ ձգտում են սուր զգացողությունների,այդ պատճառով կին-Աղեղնավորները նրանց աչքերում բավականին գրավիչ են թվում: Այս կանանց սպոնտանությունը և անկանխատեսելիությունը պարզապես խելագարության է հասցնում տղամարդկանց: Այսպիսի «Ամերիկյան բլուրները» Աղեղնավոր կանանց հետ հարաբերություններում երջանկացնում են տղամարդկանց:Աղեղնավորներն ատում են միապաղաղությունը ինչպես էմոցիոնալ, այնպես էլ նյութական առումով:Պատրաստ եղեք բուռն շրջագայությունների,երբ դուք հարաբերությունների մեջ եք գտվում նրանցից մեկի հետ:
5.Առյուծ Առյուծ կանայք գրավում են տղամարդկանց իրենց ուժով վստահությամբ:Այս կանայք գիտեն,ինչպես իրեց վրա պատասխանատվություն վերցնել, նրանք կարող են աջակցել իրենց զուգընկերոջը ցանկացած իրավիճակում և ստիպել նրան ժպտալ, երբ նա վատ տրամադրություն ունի: Տղամարդկանց համար իրական Առյուծ կնոջ մեջ չկա ավելի գրավիչ և հրապուրիչ բան, քան նրա հատկությունը՝ սփոփել և մոտիվացնել, ընդ որում շատ նուրբ և քնքուշ:
6.Կարիճ Կարիճ-կանայք կարողանում են հարաբերություններ կառուցել նրանց հետ,ում լիովին վստահում են,իսկ դրանք ի դեպ,եզակի են լինում:Նրանք խելագարության աստիճանի կրքոտ են,էներգիայով լի և էմոցիոնալ:Այս նշանի տակ ծնված կանայք նախընտրում են իրենց կյանքը լիովին վայելել չամաչելով սեփական ցանկություններից և ձգտումներից:Կարիճի կանացի տաղանդները ֆանտաստիկ շատ են,այդ պատճառով նրանք իսկական մագնիս են տղամարդկանց համար, թեպետ հասնել կին Կարիճի այդքան էլ հեշտ չէ: