4 արդյունավետ ժողովրդական միջոց, որոնք կօգնեն ազատվել մաշկային այս տհաճ խնդրից ու ձեռք բերել առողջ ու հարթ մաշկ:

Շատերը կարծում են, որ բշտիկների ու կորյակների խնդրին մարդիկ բախվում են միայն դեռահասության շրջանում, սակայն իրականում մաշկային այս խնդիրները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում:

Որպես կանոն դրանք վկայում են օրգանիզմի աշխատանքում առաջացած որևէ խանգարման կամ զուտ մաշկային խնդրի մասին, ուստի վերջնականապես մաշկը բուժելու համար հարկավոր է առաջին հերթին պարզել բշտիկների առաջացման պատճառը:

Սակայն այնուամենայնիվ հիմնական խնդրի բուժման հետ մեկտեղ հարկավոր է պայքարել նաև արդեն իսկ ի հայտ եկած բշտիների դեմ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 արդյունավետ ժողովրդական միջոց, որոնք կօգնեն ազատվել մաշկային այս տհաճ խնդրից ու ձեռք բերել առողջ ու հարթ մաշկ:

  1. ½ վարունգը քերիչով մանրացնել, ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 15 րոպե: Թուրմը քամել, ավելացնել մի քանի կաթիվ կիտոնի հյութ, լավ խառնել ու օգտագործել ստացված լոսյոնն ախտահարված հատվածների շփման համար:
  2. 1 ճաշի գդալ դեղատնային երիցուկի չորացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել մինչև հեղուկը սառչի: Քամել թուրմն ու օգտագործել որպես դեմքի բնական լոսյոն:
  3. 1 ճաշի գդալ վարսակի փաթիլները մանրացնել սրճաղացով, ավելացնել 1 ձվի սպիտակուց ու լավ խառնել: Ստացված խառնուրդը քսել բշտիկին, թողնել չորանա, այնուհետև լվացվել մաքուր ջրով:
  4. 1 ճաշի գդալ խյուս դարձրած բանանին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, լավ խառնել, այնուհետև քսել դիմակը մաշկին: Թողնել այն 15 րոպե և լվացվել մաքուր ջրով
Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Понравилась статья? Поделиться с друзьями:
FUNNY BLOG