30 բան որ հարկավոր է անել մինչև 30 տարեկանը

1. Առնվազն երկու օտար լեզու սովորել: 2. Թափառել լեռներում և անտառներում, լողանալ գետակներում, մի խոսքով ձուլվել բնության հետ: 3. Սիրածդ մասնագիտության մեջ խորանալ առանց դասագրքային կարծրատիպերի: 4. Հանդես գալ տարբեր հանրային նախաձեռնություններով, նույնիսկ այնպիսինախաձեռնություններով, որոնց ձախողումը երաշխավորված է:

5. Փորձել քեզ բիզնեսում: Այն էլ մի քանի անգամ: 6. Ուսումդ շարունակել տարբեր երկրներում: 7. Այցելել համաշխարհային հռչակ վայելող մշակութային օջախներ:8. Տարին գոնե մեկ անգամ ժամանակ գտնել մանկությանդ ընկերների հետ խնջույքի գնալ: 9. Առնվազն երկու տարին մեկ գնալ արտասահման՝ տեսնելու թե ինչպե՞ս են ապրում այլ մշակույթ կրող մարդիկ: 10. Թափառել հայրենիքիդ բնակավայրերում՝ ավելի լավ հասկանալու երկիրդ և ժողովրդիդ:

11. Ծանոթությունների ցանց ստեղծել՝ ներառելով անհատների հնարավորինս շատ բնակավայրերից: 12. Գտնել գաղափարակիցներ, ոգևորվել ու ոգևորել նոր գաղափարներով: 13. Տեղյակ լինել քո նախընտրած ոլորտի համաշխարհային հիմնական բանավեճերին: 14. Աշխատանք գտնել, դաստիարակել քո մեջ աշխատանքային կարգապահություն:15. Գնահատել նախորդ սերնդի ձեռքբերումները:

16. Մարդկանցից չնեղանալ, ընդունել նրանց այնպես, ինչպես կան: 17. Քո վրա մեծ ազդեցություն թողած գրքերը նվիրել ուրիշներին: 18. Ծառայել բանակում կամ առնվազն կրակել հրազենից: 19. Մարդկանց համար տարբեր հնարավորություններ ստեղծել: 20. Փորձել հասկանալ սերնդիդ անելիքները, առաքելությունը: 21. Մտածել ազգային հզորության բաղադրիչների մասին:

22. Կարողանալ զսպել զգացմունքները՝ հոգու խորքում մնալով նույն ռոմանտիկը: 23. Կարողանալ թիմ հավաքել և գաղափարներ առաջ մղել: 24. Սիրահարվել, սիրել, ամուսնանալ: Ընտանիքը կարևորագույն արժեք է: 25. Հյուրընկալել շատ մարդկանց և շատերի մոտ հյուրընկալվել: 26. Լինել համարձակ և ազնիվ: Խուսափել քծնողներից և վախկոտներից: 27. Միշտ ազատ ժամանակ ունենալ մտածելու համար:

28. Մասնագիտական գրականությանը տրվելով՝ չմոռանալ գեղարվեստականի մասին: 29. Հաջողված պատմություններով կիսվել հնարավորինս շատ մարդկանց հետ: 30. Ֆինանսապես աջակցել հասարակության ուժեղացման համար պայքարող քաղաքական և քաղաքացիական կազմակերպություններին:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика