15 գաղտնիք՝ ինչպես դառնալ ինստագրամյան հայտնի մոդել

Ինստագրամյան հայտնի մոդել դառնալու համար պարտադիր չէ հիանալի տեսք և մեծ ֆինանսներ ունենալ։ Կարևոր է նայել հարցի տեխնիկական կողմից և չմոռանալ լսարանի մասին։ Հետևորդների հետ վստահելի հարաբերությունները ցանկացած բլոգերի հաջողության գրավականն են։

Ահա 15 օգտակար խորհուրդ, որ կօգնեն գրավել հետևորդների սրտերը։

1. Առաջին և գլխավոր գաղտնիքը. լցվեք համբերությամբ և երբեք կանգ մի առեք։

2. Լավ լուսանկար միանգամից չի ստացվում. 5, 10, 20 տարբերակ, ստիպված եք շատ ժամանակ անցկացնել՝ ստացված լուսանկար ընտրելու համար։

3. Ճիշտ լուսավորությունը հաջողության գրավականն է։ Արևը, սելֆիի օղակը, արհեստական լամպերը կգան ձեզ օգնության։

4. Եթե մոտակայքում օգնականներ չկան, Bluetooth վահանակը կարող է լուսանկար ունենալը շատ ավելի հեշտ դարձնել։

5. Մի փորձեք դիրքավորվել։ Բնական և պատահական նկարն այն է, ինչ այսօր իսկապես նորաձև է։

6. Լուսանկարների տակ գրառումներն արտահայտում են ձեր բնավորությունը։ Դրան հատուկ ուշադրություն դարձրեք։

7. Հետևորդների հետ մաքսիմալ վստահելի և ընկերական հարաբերություններ կառուցեք։ Միշտ պատասխանեք դիրեքթով ուղարկված հաղորդագրություններին։

8. Հետաքրքրվեք նրանով, ինչ իսկապես դուր է գալիս ձեր հետևորդներին։ Ուսումնասիրեք լայքերն ու մեկնաբանությունները։

9. Պարբերաբար շփվեք ձեր լսարանի հետ. կիսվեք ձեր ապրումներով, հարցրեք խորհուրդներ, կազմակերպեք մրցույթներ։

10. Չհոգնեցնեք. օրական 2-3 հրապարակումը բավարար է։

11. Չկա ավելի սարսափելի բան, քան ինչ-որ բան կրկնօրինակելը։ Հանդես եկեք միայն ձեր գաղափարներով։

12. Արեք ոչ թե գումարի, այլ ուրախության համար։ Միշտ արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս։

13. Հեղինակությունն ամեն ինչից թանկ է։ Զերծ մնացեք կասկածելի բաներից։

14. Իդեալական է, երբ ձեր էջը փոխվում է ձեզ հետ։ Մշտապես ինչ-որ նոր բան մտածեք։ Ոգևորեք։

15. Լուսանկարների վրա նշեք վայրերը, մարդկանց, մի մոռացեք հեշթեգերի մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика