Երիտասարդ նորափեսան ուշագնաց է լինում հենց պսակադրության արարողության ժամանակ։ Բայց սոցցանցերի օգտատերերին ավելի շատ զարմացնում է նրա հարսնացուի ռեակցիան։Տեսանյութում զույգը կանգնած է ՔԱԳՎ (զագս) աշխատակցի դիմաց։
Երբ նա ասում է`եկել է ժամանակը ստորագրություններով ամրագրելու ընտանեկան միությունը, փեսացուն ձեռքով փակում է բերանը և ուշաթափվում։
Գետնին ընկած փեսացուին են մոտենում բոլոր ազգականները։ Իսկ այ հարսնացուն ձեռքով ծածկում է բերանը և հեռու փախչում։ Սոցցանցերի օգտատերերին զարմացրել և բարկացրել է նորահարսի վերաբերմունքը և նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել այդ թեմայով։