Երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ:Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտ, իսկ ուժգնությունը եղել է 5 բալ:

Քիչ առաջ ԱԻՆ մամլո խոսնակ Աննա Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Սույն թվականի հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով

Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում` 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Понравилась статья? Поделиться с друзьями:
FUNNY BLOG
Яндекс.Метрика