Արցախի մուտքն ազդարարող ցուցանակն ապամոնտաժվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ հրապարակելով լուսանկարը։ «Վաղը՝ նոյեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համաձայն, հայկական կողմը Քարվաճառը կհանձնի թշնամուն: Արցախի մուտքն ազդարարող ցուցանակն ապամոնտաժվում է…»,- գրել է Հայրապետյանը։
Արցախի մուտքն ազդարարող ցուցանակն ապամոնտաժվում է. Հայրապետյան
