Ատամնացավը այն ցավն է,որ կարող է տապալել անգամ ամենադիմացկուն մարդուն:Ահա մի քանի եղանակ որոնք կօգնեն այդ իրավիճակում
1․Տաք աղաջուր Խառնեք աղը գոլ ջրում և ողողեք ձեր բերանը այդ լուծույթով:Սա զգալիորեն կթեթևացնի ցավը։
2.Սոդայով մածուկ Ուղղակի ձեր ատամի մածուկին սոդա ավելացրեք և մաքրեք ցավող ատամը:Սա պետք է որ րոպեների ընթացքում օգնի:
3.Սառույց դրեք Ուղղակի սառույցով պարկը դրեք այտի այն հատվածին,որտեղ ցավող ատամն է:
4.Թեյի պարկիկներ Թեյի պարկիկը ուղղակի դրեք ցավող ատամի վրա:Խորհուրդ է տրվում սև թեյ գործածել:
5.Մեխակ Մեխակի յուղի թմրեցնող ազդեցությունը օգնում է թմրեցնել ցավող հատվածը,բացի այդ այս յուղն ունի նաև հակաբակտերիալ հատկություն:
6.Սոխ Շատերի համար կարող է աբսուրդ հնչել սա բայց,այո սոխը ցավող ատամի վրա դնելը կարող է թեթևացնել ցավը:Միակ մինուսը հետո բերանից եկող սոխի հոտը կլինի։