Օդազտիչի ֆիլտերը մաքրելու ամենահեշտ եղանակը

Որքան էլ մաքուր պահես խոհանոցը, մեկ է, միշտ էլ լինում են սարքեր կամ իրեր, որոնք անընդհատ օգտագործման արդյունքում իրեն մեջ մեծ քանակությամբ յուղ կամ յուղային նստվածք են պարունակում։ Դրա վառ օրինակը օդազտիչի ֆիլտրերն են, որոնց նայելիս երբեմն թվում է, թե դրանք դարերով չեն մաքրվել։ Ինչպե՞ս հեշտությամբ մաքրել օդազտիչի ֆիլտերը

Բայց ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ։ Ահա, թե ինչ է պետք դրանք մաքրելու համար. վերցրեք այնպիսի կաթսա, որի մեջ ֆիլտրը լիովին կտեղավորվի, մեջը կիսով չափ ջուր լցրեք, դրեք գազօջախին և հասրցեք եռման աստիճանի։ Կես բաժակ սոդան քիչ–քիչ ավելացրեք եռացող ջրին։ Ջրի մեջ իջեցրեք նաև յուղի նստվաքծով պատված ֆիլտրը։ Մի քանի րոպե անց վերցրեք կաթսան գազօջախից և վերջ։

Շատ կեղտոտվածության դեպքում կրկնեք գործողությունը, իսկ եթե դա էլ չի օգնում, ջրի մեջ անուշադրի սպիրտ լցրեք (Нашатырный спирт)։ 3,5 լիտր ջրին` կես բաժակ սպիրտ, բայց չմոռանաք դիմակ հագնել և բացել պատուհանները` շնչուղիները սպիրտի սուր հոտից պաշտպանելու համար։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика