Օգտակար խորամանկություններ որոնք կարող են ավելի արդյունավետ դարձնել լվացքի մեքենայի աշխատանքը

Բարեբախտաբար, վերջին տարիներին հազարավոր կանայք ազատվել են ձեռքով լվացք անելու ծանր հոգսից: Այժմ լվացքի մեքենա կա գրեթե բոլորի տանը: Չնայած դրան, շատերը չգիտեն օգտակար խորամանկությունների մասին, որոնք կարող են ավելի արդյունավետ դարձնել լվացքի մեքենայի աշխատանքը:

Փայլաթղթից գնդիկներ Նման գնդիկները օգնում են հանել հագուստի ստատիկ էլեկտրականությունը, որպեսզի դրան ավելի քիչ կպչեն մազեր ու փոշի: Սա հատկապես նկատելի է լինում սև հագուստի վրա: Գնդիկները պիտի լինեն մոտավորապես թենիսի գնդակի չափ:

Ասպիրինն ավելի արդյունավետ է, քան սպիտակեցուցիչը Ժամանակի հետ սպիտակ իրերը կորցնում են ձյունաճերմակությունը, դեղոնւմ են, իսկ բաց գույնի իրերի վրա դա չափազանց նկատելի է լինում: Ասպիրինը կօգնի այս հարցում: Ասպիրինի մի քանի հաբ փշրեք և փոշու հետ միասին լցրեք լվացքի մեքենայի մեջ:

Սպորտային կոշիկները ճիշտ լվացեք

  • Կապիչները որքան հնարավոր է թուլացրեք, այդպես դրանք ավելի լավ կլվացվեն
  • Հանեք միջուկը
  • Կոշիկի մեջ ջրածնի պերօքսիդ լցրեք, այդպես կազատվեք տհաճ հոտից
  • Ցանկալի է լվանալ հատուկ պարկիկով:
  • Մանր իրերը լվացեք հատուկ պարկիկներով

Հավանաբար ձեզ մոտ նույնպես եղել է, երբ լվացքից հետո հայտնաբերել եք, որ մի գուլպան կամ որևէ այլ մանր իր չկա: Երբեմն դրանք հայտնվում են ռետինե հատվածի մեջ կամ թմբուկի տակ: Որպեսզի նման բան տեղի չունենա, օգտագործեք վերը նշված պարկիկներից:

Լվացքի մեքենան նույնպես պետք է մաքրել

Շատերը, չգիտես ինչու, սա անիմաստ են համարում: Սակայն մեքենան ժամանակի հետ կեղտոտվում է, և դրանից տհաճ հոտ է գալիս:

Այս հարցում կօգնի սոդան: Խառնեք այն ջրի հետ՝ 1:1 հարաբերակցությամբ և ստացված լուծույթով մշակեք թմբուկը, փոշու համար նախատեսված հատվածը և բոլոր անկյունները: Թողեք մոտ կես ժամ, իսկ հետո միացրեք մեքենան ամենակարճ ռեժիմով: Մի մոռացեք նաև ֆիլտրը մաքրելու մասին:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика