Քո տունն այնտեղ է ուր մտքերդ հանգիստ են: Չինական իմաստնությունը ժողովրդական առածներում

Չինական քաղաքակրթությունը Երկիր մոլորակի վրա եղած հնագույն քաղաքակրթություններից մեկն է: Շատ բաներում այն առաջ է անցել այլ մշակույթներից: Չինական գիրը 5000 տարուց ավելի պատմություն ունի, և այդ պատճառով էլ այդքան ուժգին է տարբերվում ավելի ուշ շրջանի երիտասարդ այբուբեններից, որոնք այնքան նման են իրար:

Երկար տարիների ընթացքում Չինաստանի մշակույթը սպունգի պես ներծծել է իր հողի վրա ապրած իմաստունների խորը մտքերն ու դիտարկումները, և թեպետ դրանք արտաբերված են եղել հարյուրավոր տարիներ առաջ, մինչ այժմ արդիական են ու ուսուցանող նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար: Չին ժողովրդի իմաստնությունը մարդու ներաշխարհի, երջանկության ու իմաստնության մասին լիովին արտացոլվել է առածների ու ասացվածքների մեջ, որոնք իրենց մեջ խոր իմաստ են պարունակում: Չէ՞ որ հազարամյա փորձ ունեցող ժողովուրդը չի կարող վատ խորհուրդներ տալ:

1. Հանձնվելու գայթակղությունը հատկապես ուժեղ կլինի հաղթանակից առաջ։ 2. Մի վախեցիր դանդաղել, վախեցիր կանգ առնելուց: 3. Կյանքի խորամանկությունն այն է, որ երիտասարդ մեռնես, բայց հնարավորինս ուշ: 4. Մի խոսեք, եթե դա լռությունը դեպի լավը չի փոխում: 5. Ուժեղը հաղթահարում է ճանապարհի խոչընդոտը, իսկ իմաստունը` ողջ ճանապարհը:

6. Հազար տարվա ճանապարհորդությունը սկսվում է մեկ քայլից: 7. Խրճիթը, ուր ծիծաղում են, հարուստ է պալատից, ուր ձանձրանում են: 8. Հիմարի երջանկությունն էլ է իր պես հիմար: 9. Եթե դու սայթաքել ու ընկել ես, դա դեռ չի նշանակում, որ դու չես գնում այնտեղ, ուր պետք է: 10. Իրերին միշտ լուսավոր կողմից նայիր, իսկ եթե դրանք չկան, այնքան տրորիր մութ կողմերը, մինչև դրանք փայլեն:

11. Այն, ինչ պատահում է, պատահում է ժամանակին: 12. Նա, ով մատնացույց է անում քո թերությունները, ոչ միշտ է քո թշնամին: Նա, ով քո արժանիքների մասին է խոսում, ոչ միշտ է քո ընկերը: 13. Ապրիր` պահպանելով հանգստությունդ: Ժամանակը կգա, ու ծաղիկներն իրենք իրենց կբացվեն: 14. Մի վախեցիր, որ չգիտես, վախեցիր, որ չես սովորի:

15. Ուսուցիչները միայն դռներն են բացում: Հետո դուք ինքներդ պետք է առաջ գնաք: 16. Որքան էլ որ քամին ուժգին փչի, լեռը նրա առջև չի խոնարհվի: 17. Առանց թերության ընկեր չի լինում, եթե փնտրես այդ թերությունը, կմնաս առանց ընկեր: 18. Քո տունն այնտեղ է, ուր մտքերդ հանգիստ են: 19. Դժբախտությունն այն դռնից է ներս մտնում, որն իր առջև բացել են: 20. Կարմրելու ունակ մարդիկ չեն կարող սև սիրտ ունենալ:

21. Ավելի լավ է մեկ օր մարդ լինել, քան հազարավոր օրեր` ստվեր: 22. Սարեր շարժել կարողացող մարդը սկսեց նրանից, որ տեղից տեղ էր տանում մանր քարեր: 23. Եթե սխալ գործես, ավելի լավ է՝ միանգամից ծիծաղիր: 24. Ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր, հաջորդ լավագույն ժամանակն այսօր է: 25. Ոչ ոք ճանապարհորդությունից չի վերադառնում այնպիսին, ինչպիսին նախկինում էր:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика