Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների վարքագծին բնորոշ են որոշակի առանձնահատկություններ որոնց մասին հարկավոր է իմանալ:
Խոյ վճռականություն և իմպուլսիվություն: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ինչ-որ բան են մտածել ոչնչի առաջ կանգ չեն առնի: Նրանց հարազատներին մնում է ընդամենը հասկանալ նրանց և ընդունել այնպիսին ինչպիսին իրականում են:
Ցուլ հաջողակ հավատարիմ: Զարմանալի է բայց հաջողությունը կարծես հետապնդում է Ցուլերին: Նրանք նաև հրաշալի ընկերներ են:
Երկվորյակներ ինտուիցիա խորաթափանցություն: Մարդիկ որոշակի կասկածանքով են վերաբերվում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների զգուշացումներին բայց նրանք իսկապես կարողանում են նախապես հասկանալ մարդկանց մտադրությունները:
Խեցգետին զգացմունքայնություն հակում շուտ սիրահարվելու: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց զգացմունքների ապրումների: Գրեթե միշտ սիրահարված են: Եվ նույնիսկ երբ սերը փոխադարձ չէ Խեցգետիները ճակատագրին շնորհակալ են այդ զգացմունքի համար:
Առյուծ արդարություն համառություն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են աշխարհն արդար դարձնել: Եթե Առյուծները որևէ բան են մտածել նրանք պարտադիր կհասնեն դրան:
Կույս ստեղծագործական մոտեցում մանրախնդրություն: Կարողանում են լուծել ցանկացած նույնիսկ ամենաբարդ խնդիրը: Մանրախնդրությունն օգնում է միշտ մինչև վերջ գնալ:
Կշեռք վճռականության բացակայություն շփվելու կարողություն: Կարողանում են ոչ միայն խոսել այլև լսել: Սակայն դժվարությամբ են կողմնորոշվում ինչ են նախընտրում և ապագայի ինչ ծրագրեր ունեն:
Կարիճ գրավչություն ընտրողական մոտեցում: Որպես կանոն բավական դժվար է բաժանվել Կարիճներից: Նրանց գրավչությունը զարմանալի ազդեցություն է ունենում սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շփվում են միայն նրանց հետ ովքեր իրենց կարծիքով արժանի են դրան:
Աղեղնավոր ռեալիզմ անհոգություն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են ապրել այստեղ և այս պահին: Աղեղնավորները կարողանում են վայելել ամենը ինչ ունեն արագորեն ազատվում են ցանկացած բացասական բանից: Կարելի է Աղեղնավորներից կյանքի փիլիսոփայություն սովորել:
Այծեղջյուր նպատակասլացություն դատողություններ անելու կարողություն: Ուշադրություն են դարձնում ամեն բանի ինչ կատարվում է իրենց շուրջ: Կյանքին նայում են օլիմպիական հանգստությամբ ավարտին հասցնում այն ինչ մտածել են: Կարողանում են նպատակներն իրականություն դարձնել:
Ջրհոս ազնվություն երևակայություն: Զարգացած երևակայություն ունեն միշտ ճշմարտությունն են ասում: Դժվար է խաբել Ջրհոսներին:
Ձկներ կասկածամտություն, խոցելիություն: Որպես կանոն չափից շատ են մտածում: Անվերջ վերլուծում են յուրաքանչյուր իրավիճակ երազում հիշում ապրումներ ունենում: Այնքան խոցելի են որ կարող են դեպրեսիայի մեջ ընկնել նույնիսկ ամենափոքր առիթով: Սիրային հարաբերություններում հավասարը չունեն: