ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երկու անգամ հրավիրվել ՀՔԾ՝պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննության Նշենք որ քրեական գործը հարուցվել է Մովսես Հակոբյանի նոյեմբերի 19-ի ասուլիսում հնչեցրած սկանդալային հայտարարություններից հետո,որոնց համաձայն պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին:Նա ընդգծել էր,որ իր խոսքերը որևէ մեկը հերքել չի կարող,քանի որ կան ձայնագրություններ։
Փաստինֆոն տեղեկացավ,որ Փաշինյանի՝Հայաստանի համար ճակատագրական դարձած ապօրինի հանձնարարության ձայնագրությունը ներկայացվել է ՀՔԾ-ին և վարույթն իրականացնող մարմինը հայտնվել է անելանելի վիճակում՝Մովսես Հակոբյանին չեն կարող մեղադրել սուտ մատնության մեջ իսկ Փաշինյանին կալանավորելու համարձակություն չունեն։«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Հակոբյանը հաստատեց,որ վարույթ իրականացնող մարմինը պահանջել է ձայնագրություները,ինչը տրամադրվել է։Մեր տեղեկություներով Փաշինյանը իր հանձնարարության շուրջ դեռ չի հարցաքննվել։Մանրամասներ սկզբնաղբյուր կայքում։