Տղամարդը երբեք չի հեռանա այն կնոիջց ով ունի այս 11 հատկանիշը

Հին ճշմարտությունն ասում է, որ զոռով սիրելի չես լինի: Եվ այս խոսքերի հետ, անկասկած, չհամաձայնել հնարավոր չէ, սակայն ցանկացած կին ներքուստ վախենում է կորցնել իր զուգընկերոջը: Չէ՞ որ հարաբերությունների խզումը, բացի ամեն ինչից, նաև մեծ հարված է կնոջ ինքնասիրության համար: Եվ ուրեմն ինչպե՞ս պահել տղամարդուն, կամ, ավելի ճիշտ, ինչպե՞ս դառնալ այն կինը, որից տղամարդը երբեք չի ուզենա հեռանալ:

1․ Նա անկախ է… Իմաստուն կինը գնահատում է իր տղամարդուն և նրա հետ ունեցած հարաբերությունները: Սակայն նրա սերը երբեք կախվածության չպետք է վերածվի ոչ էմոցիոնալ և ոչ էլ որևէ այլ տեսանկյունից: Գոնե տեսականորեն դուք պետք է առանց նրա լիարժեք ապրելու հնարավորություն ունենաք: Դրա համար էլ հոգ տարեք այն մասին, որ եկամտի ձեր սեփական աղբյուրն ունենաք, ինչպես նաև՝ հետաքրքիր աշխատանք և ծանոթներ: Տղամարդուն հետաքրքիր է այն կինը, ով իրեն հավասար կլինի, այլ ոչ թե՝ բեռ:

2․ Նա հասկանում է, որ աշխարհը չի սկսվում և ավարտվում այդ տղամարդով Չարժե կուրորեն ծառայել քո տղամարդուն՝ մոռանալով սեփական հետաքրքրությունների, ընկերների և քեզ հաճելի այլ բաների մասին՝ զուգընկերոջը հաճոյանալու համար: Չարժե զոհել սեփական սկզբունքները նրա համար: Ուժեղ տղամարդուն ինքնաբավ կին է պետք:

3․ Կինն ընտանեկան բարեկեցության մուսան է Տունը, ուր ապրում է կինը, միշտ հեշտ է տարբերել ամուրիի բնակարանից: Դուք պարտավոր չեք ցնցող տնային տնտեսուհի լինել, հելունով գործել իմանալ և ամուսնուն ամեն օր սպասել ընթրիքի սեղանի շուրջ: Սակայն ցանկացած տղամարդու էլ հաճելի կլինի գալ տուն, ուր միշտ հանգիստ է և հարմարավետ, ուր նրա վրա չեն հարձակվի հարցաքննություններով ու մեղադրանքներով, թե ինչու է, ասենք, վերջինս 10 րոպե ուշացել: Կինը ստեղծում է տան մթնոլորտը, թեկուզև դրանք լինեն պատուհանագոգի ծաղիկների կամ լոգասենյակում դրված բուրավետ օճառի ու արդուկած վերնաշապիկի նման մանրուքների տեսքով:

4․ Նա չի ապրում տղամարդու հաշվին Եվ չի զննում ամուսնու գրպանները` փող գտնելու հույսով, ու գումար չի ուզում մուշտակի կամ իրեն դուր եկած մատանին գնելու համար: Բացի նրանից, որ սա ընդունելի չէ և շատ ծիծաղելի է, նաև տղամարդուն ստիպում է իրեն ոչ ունևոր և պարտավորված զգալ:

5․ Նա ոչ միայն սիրուհի է, այլև իր տղամարդու լավագույն ընկերը Տղամարդը կարիք ունի ինչ-որ մեկի հետ սեփական պլանները, մտքերն ու հայացքները կիսելու: Յուրաքանչյուր տղամարդ այդ ժամանակ հույսը դնում է իր կնոջ հասկացողության ու նրա կողմից եկած պաշտպանության վրա: Այդ պատճառով էլ այն հարաբերությունները, որոնցում զուգընկերները կարող են խոսել հավասարը հավասարի հետ և հասկացվել ու գնահատվել միմյանց կողմից, ամենաամուրն են:

6․ Նա կպչուն չէ Անգամ, երբ ձեզ թվում է, թե հարաբերությունների այս փուլում դուք ձեզ շատ բան կարող եք թույլ տալ, չարժե վերածվել խանդոտ կնոջ տնազի: Յուրաքանչյուրին երբեմն պետք է ինքն իր հետ մենակ մնալ, իր մտքերը կարգի բերել, և չարժե տղամարդուն անընդհատ զբաղեցնել չնչին բաներով ու նյարդայնացնել, կյանքն ուտել մեղադրանքներով ու դիտողություններով: Սովորեք նորմալ շփվել և կառուցողական երկխոսություններ վարել:

7․ Նա միշտ պատրաստ է սովորել Տղամարդիկ սիրում են աչքերով, բայց եթե դուք ուզում եք արժանի տղամարդու հետ կառուցել ամուր և երկարատև հարաբերություններ, դուք պետք է զարգանաք: Թող որ դա լինի, ասենք, մատնահարդարման կուրսերի կամ կարատեի պարապմունքների հաճախելու տեսքով: Ոչինչ այնպես չի գայթակղում տղամարդուն, որքան կինը, ով սեփական հետաքրքրություններն ու ձգտումներն ունի: Մի սահմանափակեք ձեր կյանքը տնով և ընտանիքով:

8․ Նա օգնում է ամուսնուն զարգանալ Իմաստուն կինը չի պահանջում և չի թելադրում ամուսնուն՝ ինչ անել: Նա ոգեշնչում է նրան և օգնում ավելի լավը դառնալ: Այդ կնոջ կողքին լեյտենանտը գեներալ է դառնում:

9․ Նա երբեք վատ չի խոսում իր տղամարդու մասին Ամուսնու հետաքրքրությունների կամ սովորությունների մասին անտեղի ու անհարմար կատակները ձեզ բնութագրում են՝ որպես ծայրահեղ անհեռատես կնոջ: Եթե դուք ձեզ թույլ եք տալիս նմանատիպ արտահայտություններ այլ մարդկանց ներկայությամբ, ոչ մի իրեն հարգող տղամարդ ձեր կողքին երկար չի մնա:

10․ Նա թույլ է, բայց ոչ հիմար… Չարժե բոլոր պարտականությունները դնել սեփական ուսերին: Թույլ տվեք տղամարդուն հոգ տանել ձեր մասին՝ տանել ծանր պայուսակը, նորոգել լոգասենյակի ծորակը և բանկային հաշիվները վճարել: Մի փորձեք ձեր տղամարդու համար մայր լինել, թույլ տվեք նրան ինքնադրսևորվել:

11․ Կինը միշտ պետք է խնամված լինի… Հիշեք Կոկո Շանելի արտահայտությունն այն մասին, որ խելացի կինը չի կարող գեղեցիկ չլինել: Պահեք այս միտքը ձեր զինանոցում: Սա չի նշանակում, որ պետք է բոտեքս ներարկել և գերթանկարժեք զգեստներ գնել, սակայն ձեր խնամված տեսքի միջոցով արտահայտվում է ձեր վերաբերմունքն ինքներդ ձեր նկատմամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Понравилась статья? Поделиться с друзьями:
FUNNY BLOG