Տեր իմ խնդրում եմ քեզ
քո սուրբ զորությունը
քո սուրբ ուժն ու լույսը
սփռիր աշխարհով մեկ
և մարդկանց վրա
բարություն տարածիր
խնդրում եմ քեզ
օրհնիր օրն այս
լույսն այս, օդն այս
և կյանքն այս
և մեզ այս կյանքի մեջ
շնորհակալ եմ
այն ամենի համար
ինչ պարգևել ես ինձ
ես երախտապարտ եմ
և խոնարհվում եմ քո առաջ
Շնորհակալ եմ Շատ Տեր իմ Աստված
Ամեն․