Տարբեր դիրքերով քնելու առավելությունները և թերությունները Սա պետք է իմանան բոլորը

Եթե դուք մտածում եք,որ քունը հարկավոր է միայն նրա համար,որպեսզի հանգստանաք և վերականգնեք ձեր էներգիան ապա չարաչար սխալվում եք։Քնի ժամանակ մեր մարմինը կատարում է որոշ կարևոր հանձնարարություններ ինչպիսիք են հորմոնների արտադրություն տոքսիների վերացումը,մկանների թուլացումը և անգամ օգուտ չունեցող տեղեկատվության վերացումը Հետազոտությունները ցույց են տվել,որ քնի պակասը կարող է հանգեցնել նրան որ մտքերը դառնան ավելի բացասական և վատատես։Ձեզ ենք ներկայացնում տարբեր դիրքերով քնելու առավելությունները և թերությունները

1.Ձախ կողքի վրա Կողքի վրա քնելը համարվում է ամենատարածված ձևերից մեկը։Ըստ հետազոտությունների՝ձախ կողմի վրա քնելը համարվում է քնելու ամենահարմար դիրքերից մեկը,քանի որ այն ունի բազմաթիվ առավելություններ առողջության համար։Այդ կողմի վրա քնելն օգնում է արդյունավետ վերացնել տոքսիները կանխում է այտուցների առաջացումը և հեղուկների կուտակումն օրգանիզմում։Բացի այդ՝ենթաստամոքսային գեղձը և ստամոքսն այդ կողմում են,ինչն օգնում է թեթևացնել մարսողությունը։Այդ դիրքում ոտքերը և գլուխը գտնվում են սրտի մակարդակի վրա,ինչը թեթևացնում է արյան շրջանառությունը և խթանում օրգանիզմի ֆունկցիաների ճիշտ աշխատանքը քնի ժամանակ

2.Աջ կողքի վրա Չնայած այն բանին,որ ձախ կողքի վրա քնելն ունի ավելի շատ առավելություններ,միևնույն է,այս դիրքը նույնպես թույլ է տալիս ողնաշարին ճիշտ դիրք ընդունել և կատարել օրգանիզմի ֆունկցիաները քնած ժամանակ, սակայն այս ընտրությունն ավելացնում է ստամոքսային ռեֆլյուքսի հավանականությունը

3.Մեջքի վրա Շատերը համարում են,որ սա քնելու ամենահարմար դիրքն է,քանի որ հանգստացնում է հոդերը և կանխում է ցավերը։Սակայն դրա համար ձեզ հարկավոր է պառկել պահելով ձեռքերը մարմնին զուգահեռ կամ դնել որովայնին։Մեջքի վրա քնելը նաև կանխում է կնճիռների առաջացումը դեմքին և վզին։Վատ կողմն այն է,որ այս դիրքն այդքան էլ հաջող չէ ողնաշարի համար դրա համար շատ կարևոր է օգտագործել ցածր բարձ պարանոցի և ողնաշարի մնացած մասերի հետ հավասարկշռություն պահելու համար

4.Որովայնի վրա Սա ամենևին էլ լավագույն ընտրությունը չէ,հակառակը՝շատ վատ է։Հիմնական պատճառներից մեկը համարվում է այն,որ այս դիրքը շատ է ողնաշարի համար քանի որ ստեղծում է ողնաշարի վրա մեծ ծանրաբեռնվածություն,հատկապես նստատեղի և պարանոցի շրջանում,որը կարող է բերել մեջքի ուսերի և վզի ցավերի։Դրանից բացի՝թոքերի վրա ճնշման պատճառով կարող են առաջանալ տարբեր շնչառական խնդիրներ

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Понравилась статья? Поделиться с друзьями:
FUNNY BLOG