Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը:Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել առ այն, որ մարտական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում կդադարեն այսօր երեկոյան 18։00-ին։