Կուսակցությունների համատեղ հայտարարությանը դեռ ծանոթ չենք, պետք է ծանոթանանք, նոր կասենք մեր դիրքորոշումը՝ հնարավոր է քննարկվի հարցը»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հիշեցնենք, քիչ առաջ մեկ տասնյակից ավել կուսակցություններ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կառավարությունից պահանջելով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:
«Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց»,- նշված է հայտարարության մեջ: