Սև կետերից ազատվելու ամենաարագ և հեշտ տարբերակը

Դեմքի մաշկի վրա առաջացող սև կետերը բավական տհաճ են յուրաքանչյուր կնոջ համար։ Ներկայացնում ենք տնային պայմաններում սև կետերից ազատվելու բավական արդյունավետ միջոց, որի համար ձեզ անհրաժեշտ է ձվի սպիտակուց, խոհանոցային թուղթ և խոզանակ։ Այս միջոցով դեմքը մաքրելու համար նախ անհրաժեշտ է լավ լվանալ դեմքը, որը հնարավորություն կտա բացել մաշկի ծակոտիները և առավել արդյունավետ մաքրել այն։

Այսպես, Ձվի սպիտակուցը լավ հարել, խոզանակով սպիտակուցը քսել մաշկին, մաշկի վրա դնել թուղթը, ձվի սպիտակուցի ևս մեկ շերտ քսել արդեն դեմքին փակցրած թղթի վրա, թողնել, որպեսզի լավ չորանա։ Այնուհետ արդեն չոր թուղթը հակառակ ուղղությամբ միանգամից հեռացնել։ Մաշկը սկզբում լվանալ տաք ջրով, այնուհետև սառը ջրով, որը կնեղացնի մաշկի ծակոտիները։ Քսել սնուցող քսուկ։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика