Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ

Ստամոքսի բորբոքվածությունը կանխարգելելու համար շատ կարևոր է հոգ տանել առողջության սննդակարգի մասին:Սննդակարգը պետք է ներառի այնպիսի մթերքներ,որոնք հարուստ են բջջանյութով լավացնում են մարսողությունը:Ստամոքսի բորբոքվածությունը հաճախ հանդիպող խնդիր է,հատկապես կանանց մոտ:

Այն կարող է ի հայտ գալ մթերքների սխալ համադրության չափից շատ ուտելու մարսողական խնդիրների,ցիկլի կամ փորկապության հետևանքով:Աս առողջական խնդիրը կանխարգելելու համար անհրաժեշտ է սնդակարգից վերացնել այն մթերքները,որոնք կարող են գրգռել ստամոքսը:Սակայն եթե այնուամենայնիվ,այս խնդիրն ի հայտ է եկել կարող եք օգտվել տնական միջոցներից որոնք օգնում են հանգստացնել վիճակը:

1․Հակաօքսիդանտներով հարուստ սնունդ Գրգռվածությունը վերացնելու համար կօգնեն այն մթերքները, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով:Խորհուրդ է տրվում օրական 4 անգամ ուտել այդ մթերքները:Դրանք են հապալասը, խնձորը, սոխը, սխտորը, նեխուրը և այլև։

2․Բջջանյութով հարուստ մթերքներ Առողջ սննդակարգը պետք է ներառի այն մթերքները որոնք հարուստ են բջջանյութով,սրանք լավացնում են մարսողությունն ու հարթեցնում են որովայնը:Եթե լարվածություն եք զգում ստամոքսում,պետք է մեծ քանակությամբ մրգեր,բանջարեղեն, բրինձ և բջջանյութով հարուստ այլ մթերքներ ներառել։

3․Մեխակ Քրոնիկ բորբոքումների ժամանակ խորհուրդ է տրվում մեխակի թուրմ օգտագործել 1 բաժակ ջրին 20 կաթիլ մեխակի յուղ:Այս թուրմը պետք է խմել առավոտյան դատարկ ստամոքսին:Այս հրաշալի միջոցն օգնում է նվազեցնել գազերի գոյացությունը,որոնք հաճախ ի հայտ են գալիս ստամոքսի բորբոքվածության պատճառով։

4․Կիտրոնով ջուր Կիտրոնն օգնում է իջեցնել ստամոքսի բարձր թթվայնությունը:Բորբոքվածության դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր դատարկ ստամոքսին կիտրոնով ջուր խմել։

5․Դարչին Դարչինը հայտնի համեմունք է որն օգտագործվել է դեռևս հազարավոր տարիներ առաջ ստամոքսի բորբոքվածության ժամանակ:Այս համեմունքը լավացնում է մարսողությունն ու նվազեցնում է ստոմքսի լարվածությունը:Պարզապես 1գդալ աղացած դարչինը լուծեք մեկ բաժակ ջրում թողեք մնա 15 րոպե,ապա ավելացրեք մեղր ու խմեք թեյը։

6․Նվազեցրեք աղի օգտագործումը Շատ կարևոր է հասկանալ որ աղը գրգռում է ստամոքսը,այդ իսկ պատճառով առողջական այս խնդրից ազատվելու համար նախևառաջ նվազեցրեք օգտագործվող աղի չափաքանակը։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика