Սուրբ Զատկի խորհուրդը և սեղանի պարտադիր կերակրատեսակները

Զատիկ բառն առաջացել է զատում բառից անջատում փոփոխում: Դա պատահական չէ, քանի որ այն խորհրդանշում է մարդկության մեղքերից ազատումը թողությունն ու վերադարձը դեպի աստվածայինը և Քրիստոսն է այն նոխազը այն զոհը որի միջոցով մարդկությունը մեղքերի թողություն է ստանում արժանանում կյանքի հետո նաև հարության շնորհի: Կարևոր է նշել որ Զատիկի օրը փոփոխական է: Այն նշվում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը: Հարության այս գարնանային խորախորհուրդ տոնն ամեն տարի համընկնում է մարտի 22-ից մինչ ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածին:

Քրիստոս հարյավ ի մեռելոց: Այսպիսի խոսքերով են քրիստոնյաներն այս օրը դիմավորում մեկմեկու որին որպես պատասխան հաջորդում է դիմացինի Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի արտահայտությունը: Պետք է նշել, որ Զատիկը տոնում են ոչ միայն քրիստոնյաները: Այլ դավանքանքի հարող ժողովուրդներից շատերի մոտ այն ևս նշվում է որպես ձմռանից զատում և դեպի գարունը հետևաբար նաև վերածնունդը ընթանալու խորհրդանիշ:

Հայկական ավանդույթների համաձայն Զատկի տոնին հայ տանտիկինները սեղանին են դնում կարմիր ներկված ձվեր: Ձուն սկզբի, նոր սաղմնավորվող կյանքի խորհրդանիշն է այն նաև խորհրդանշում է աշխարհը, իսկ կարմիր գույնի ընտրությունը կապվում է Քրիստոսի՝ մարդկության մեղքերի ու քավության արժանանալու համար թափված արյան հետ:

Ժամանակակից աշխարհում ընդունված է Զատկի ձվերի գույնզգույն ներկումը որն ըստ եղկեղեցական ավանդույթների, ոչ մի կապ չունի տոնի հետ, ավելին, եկեղեցու կողմից հորդորվում է նախընտրել միայն կարմիր գույնը: Ի դեպ կարմիր գույնը ստանալու բնական տարբերակներից Հայաստանում ամենից շատ նախընտրում են սոխի կեղևն ու տորոնի արմատը: Արևելյան երկրներում ապրող քրիստոնյաներն այս գույնը ստանում են նաև զաֆրանի շնորհիվ: Արհեստական տարբեր տեսակի սննդային գունանյութեր ևս օգտագործվում են ցանկալի կարմիրը ստանալու համար:

Ծիսական սեղանին ըստ ավանդության պետք է լինի նաև խաշած ձուկ, կաթնահունց, տարբեր տեսակի վայրի կանաչիներ, բրնձով ու չամիչով փլավ, ինչպես նաև կարմիր գինի: Այս կերակրատեսակներից յուրաքանչյուրն իր խորին խորհուրդն ու նշանակությունն ունի: Խաշած ձուկը ոգեկոչում է անապատում Քրիստոսի կողմից սնունդը հրաշք կերպով բազմացնելու ու սովահար հավատացյալներին կերակրելու աստվածաշնչյան պատմությունը:

Ըստ Նոր կտակարանի ձկան խորհրդանիշը կապվում է նաև Քրիստոսի անվան հետ ուղիղ կերպով. Քրիստոս անվան հնագույն աքրոնիմը հունարեն հենց այդպես էլ հնչում է իխտուս: Բրնձով ու չամչով փլավը ևս կարևորր խորհուրդ ունի: Այս տոնին սեղաններին նաև կարևոր տեղ ունեն ամեն տեսակի ծլովի հատիկեղեն: Իսկ հենց սպիտակ բրնձի ընտրությունը զատկական ավանդական փլավի համար ևս պատահական չէ: Չամիչը քրիստոնյաներն են որոնց հավատի շնորհիվ էլ մարդկությունը մաքրվում է: Այդ մաքրության խորհրդանիշն էլ հենց սպիտակ բրինձն է:

Զատկայան ծիսական սեղանները զարդարում է նաև կաթնահունցը որը հաճախ կլոր ձևավորում ունի ու հյուսքի տեսքով է պատրաստվում: Կլոր շրջանը հավերժական շարժման խորհրդանիշն է իսկ այ հյուսքը ինչպես նաև հացահատիկը որից այն պատրաստված է խորհրդանշում են կրկին ու կրկին բնության զարթոնքն ու կյանքի շարունակականությունը:

Էլ ինչ զատկական սեղան առանց հայկական կարմիր գինու: Գինին հատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար: Չէ որ խաղողի որթն է Աստծո կողմից օրհնված ու առաջինը Աստծուն որպես արարիչ ընդունած ժողովրդի խորհրդանիշը: Արարատյան դաշտում աճող ոսկեհատ խաղողից ծնված գինով է որ քրիստոնյա ժողովուրդը շնորհավորում է մեկմեկու:

Ըստ ավանդության Զատկին նախորդող շաբաթ օրն արդեն կարելի է պատրաստել զատկական ծիսական կերակրատեսակներն ու ճրագալույցի պատարագից հետո ընտանիքի անդամների հետ նստել ծիսական սեղանի շուրջ շնորհավորանքներով հիշատակելու Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика