Սննդամթերքի տեսակներ որոնք բարձրացնում են թութքի զարգացման հավանականությունը նշել է Մասնագետը

Կան սննդամթերքի որոշ տեսակներ որոնք մարսողության ընթացքում շատ երկար են շարժվում աղիներում իսկ երբեմն էլ կարծրանում են ինչը նպաստում է թութքի անոթային հանգույցների առաջացմանը։ Բացի այդ արդեն իսկ առկա խնդիրների դեպքում նման մթերքը կարող է էլ ավելի գրգռել հանգույցները նպաստելով բորբոքումների առաջացմանը։

Բժիշկ-կոլոպրոկտոլոգ Իննա Տուլինան «Արգումենտի ի ֆակտի» «Аргументы и факты» պարբերականի հետ զրույցում նշել է սննդամթերթի այն տեսակները որոնք նպաստում են թութքի զարգացմանը։ Մասնագետի խոսքով դրանք բավական երկար են շարժվում աղիներում կորցնելով խոնավությունն ու կարծրանալով ինչի հետևանքով դեֆեկացիայի ժամանակ մարդն ստիպված է լինում բավական մեծ ուժ գործադրել ինչն էլ բարձրացնում է հեմոռոիդալ հանգույցների առաջացման հավանականությունը։

Նման խնդրի հաճախ է հանգեցնում հացաբուլկեղենով հարուստ սննդակարգը։ Բանն այն է որ ալյուրով պատրաստված մթերքը պարունակում է շատ քիչ ջուր ինչի հետևանքով մարսվելուց հետո կղանքը չափազանց կարծր է լինում։ Բացի այդ թութքի զարգացման հավանականությունը կարող է բարձրացնել նաև կարտոֆիլը։ Բանն այն է որ կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ օսլա և շատ դանդաղ է մարսվում ինչը հանգեցնում է կղանքի կարծրացման և բարձրացնում է աղիների վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը։

Մասնագետը խորհուրդ չի տալիս պարբերաբար ուտել նաև սննդամթերքի տեսակներ որոնք հարուստ են սպիտակուցներով կամ պարունակում են մեծ քանակությամբ համեմունքներ։ Բացի այդ հարկավոր է խուսափել նաև ալկոհոլից։ Բանն այն է որ նշված մթերքը բարձրացնում է թութքի զարգացման հավանականությունը և կարող է հանգեցնել ներքին հեմոռոիդալ հանգույցների բորբոքման։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика