Սթրեսից ազատվելու 5 խորհուրդ

Շատերը կարծում են, որ կարելի է մեկ տարի ապրել ու աշխատել հալից ընկնելու չափ, իսկ հետո մեկ շաբաթով ծով մեկնել, և վերջ. Ամեն ինչ կարգին է: Բայց Պեդրամ Շոջային շեշտում է. «Եթե ամենօրյա կյանքն իր մեջ չներառի առողջ բաներ, լավ առողջության մասին կմնա միայն երազել»:

Պեդրամ Շոջային դաոսյան վանական է և արևելյան բժշկության ջատագով: Նրա խորհուրդներից շատերի իմաստը կայանում է նրանում, որ փորձես քո ամենօրյա կյանքի մեջ մտցնել ակնհայտ ու զգալի փոփոխություններ: Եվ այսպես`

Հետևեք ձեր սննդակարգին Շոջային ասում է, որ, երբ մենք ուտում ենք սխալ բաներ ու սխալ քանակությամբ, մենք դրանքով իսկ մեզ զրկում ենք էներգիայից: «Մենք պետք է ուտենք ոչ թե քիմիական ֆաբրիկաների արտադրանքը, այլ իսկական սնունդ` հողից ծնված ու չվերամշակված, սնունդ, որը մեր մարմնի համար ամենից հեշտ կլինի յուրացնել»,- գրում է նա: Վանականը խորհուրդ է տալիս շատ բանջարեղեն ու հատիկեղեն ուտել:

Ձեր օրը լցրեք ֆիզիկական ակտիվությամբ Եթե դուք ամեն օր գրասենյակում նստում եք 8-10 ժամ, ապա անգամ աշխատանքային օրվա վերջում մեկ ժամանոց մարզումը մարզասրահում չի կարող փոխհատուցել ակտիվության այդ բացակայությունը: Հենց դրա համար Շոջային խորհուրդ է տալիս յուրաքանչյուր 25 րոպեն մեկ ընդմիջում անել: «Տասը կքանիստ կատարեք կամ ձգում,- գրում է նա,- կամ պարզապես 5 րոպե այս ու այն կողմ քայլեք»:

Լավ քնեք Որպես կանոն` մենք բոլորս արթնանալուն պես սկսում ենք հոլի պես պտտվել, և օրվա վերջում մեր մարմինը շատ է ուզում քնել, հանգստանալ, սակայն մեր գիտակցությունն այնքան լի է տարատեսակ մտքերով, որ մեզ թույլ չի տալիս դա անել: «Մենք անկողին ենք մտնում ու այնտեղ պառկում բաց աչքերով` մտածելով այն մասին, թե ինչու չենք կարողանում քնել»,- գրում է նա: Ի դեպ, Շոջայիի կարծիքով` դա հեշտ է ուղղել. Պետք է ընդամենը հրաժարվել ցանկացած խթանիչից ցերեկը ժամը երկուսից հետո ու տան և գրասենյակի լույսը փոխարինել ավելի թույլով:

Կառավարեք ձեր ժամանակը Շոջային համարում է, որ, երբ մենք միաժամանակ տարբեր գործեր ենք ձեռնարկում, երբ ակնհայտորեն դրանց համար ժամանակ չենք ունենում, դա կարող է մեր կյանքն ափիբերան սթրեսով լցնել: «Սովորեք տիրապետել «ոչ» ասելու արվեստին,- գրում է նա,- ազատեք ձեր ժամանակը, էներգիան ու նպատակամղվածությունն այն բանի համար, որ որոշ բաներ առավել արդյունավետ անեք»:

Գումարը խելքով ծախսեք «Բավական է գումար ծախսեք բացարձակապես անպիտան աղբի վրա»,- ասում է Պեդրամ Շոջային: Նա համարում է, որ չափից դուրս մեծ ծախսերը հանգեցնում են նրան, որ մենք ստիպված ենք լինում ավելի շատ աշխատել: «Ժամանակը մեր ամենաարժեքավոր ռեսուրսն է: Այնպես որ, այն իզուր մի վատնեք»,- խորհուրդ է տալիս դաոսյան վանականը:

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика