Հայրենիքի փրկության շարժումը» այսօր հայտարարեց վարչապետի իր թեկնածուի անունը՝Վազգեն Մանուկյան Հայտարարության մեջ մասնավորապես,նշվում էր:«Որպես անցումային կառավարության ղեկավար Հայաստանի Հանրապետության վարչապետ,Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ,արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն
Ըստ խորհրդի որոշման Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը պարտավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին:Նշենք,որ լուրը լայնորեն լուսաբանվել է նաև ռուսական մամուլում Ռուսական մի շարք լրատվամիջոցներ,մասնավորապես tass.ru gazeta.ru vedomosti.ru-ն,РИА Ноости անդրադարձել են Վազգեն Մանուկյանի թեկնածությանը
РИА Ноости ն մեջբերել է Արթուր Վանեցյանի հարցազրույցից մի հատված այնուհետև ներկայացրել Վազգեն Մանուկյանի քաղաքական ուղին նշելով,որ զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ,1996 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին և Լևոն Տեր Պետրոսյանին մեղադրել արդյունքները կեղծելու մեջ
vedomosti.ru ն տարածել է «Հայրենիքի փրկության շարժման» հաղորդագրությունը,մի փոքր հատված մեջբերել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցից և վերջում նշել,որ Վազգեն Մանուկյանը կանգնած է եղել ԼՂ անկախության պայքարի ակունքներում,զբաղվել է հասարակակա-քաղաքական ակտիվ գործունեությամբ
gazeta.ru-ն նույնպես անդրադարձել է Վազգեն մանուկյանի գործունեությանը և նշել,որ նոյեմբերի 10 ի համաձայնագրից հետո երկրում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:tass.ru ն էլ հավելել է,որ Հայաստանի ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ոչ միայն պատերազմում պարտության համար,այլ նաև երկրի սոցիալական և տնտեսական խնդիրների համար