Ուշադրություն եղունգները կրծելու սովորության պատճառով տղամարդը մահացու վտանգավոր ինֆեկցիայով է հիվանդացել

Շոտլանդիայից տղամարդը եղունգները կրծելու սովորության պատճառով մահացու վտանգավոր ինֆեկցիայով է հիվանդացել: Նրա ձեռքի լուսանկարները հրապարակել է բարեկամուհին Կարեն Փիթը: Daily Mail պարբերականը հայտնում է որ հունվարի 8-ին տղամարդուն, ում անունը չի նշվում տեղափոխել են Գլազգոյի հիվանդանոց որտեղ պառկեցրել են անհետաձգելի օգնության բաժանմունքում:

Բժիշկներն ընդգծել են որ բուժումն ուշացնելու դեպքում ինֆեկցիան կարող էր տարածվել ձեռքով եւ մահվան հանգեցնել: Տղամարդուն վիրահատել են, որից հետո հակաբիոտիկներով կաթիլային են միացրել: Նա զրկվել է եղունգից որը բժիշկների խոսքով, կարող է այլեւս չվերականգնվել:

«Այս մարդն ուղղակի շատ է սիրում եղունգները կրծել- նշել է Կարենը: – Խնդրում եմ ձեր եղունգները մի կրծեք»: Մեկնաբանողներից մեկը խոստովանել էոր վերջերս սթրեսի պատճառով սկսել էր եղունգները կրծել բայց բորբոքված մատի սարսափելի լուսանկարները իրեն ստիպել են դա անելուց հրաժարվել:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика