Որ հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում գազար և կարտոֆիլ ուտել

Գազարի եւ կարտոֆիլի մեջ շատ օգտակար սննդանյութեր կան, սակայն ոչ բոլոր մարդկանց է խորհուրդ տրվում օգտագործել այդ մթերքները: Սննդաբան Ելենա Սոլոմատինայի (Ռուսաստան) խոսքով՝ առողջ մարդու համար արմատապտուղներն օգտակար են ցանկացած տեսքով, սակայն քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում խորհուրդ է տրվում շտկել օրաբաժինը:

Եփած կարտոֆիլն ու գազարը, սննդաբանի խոսքով, կարող են անցանկալի լինել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար, քանի որ դրանք ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս: Եվ քանի որ դրանք կրախմալային բանջարեղեն են համարվում, ջերմային մշակման ժամանակ դրանց գլիկեմիկ ինդեքսը բարձրանում է: Դա նշանակում է, որ նման մթերքների օգտագործումից հետո արյան մեջ կտրուկ աճում է գլյուկոզայի մակարդակը:

Մասնագետը խորհուրդ է տալիս գազարն օգտագործել թեթեւակի աղացած տարբերակով իսկ կարտոֆիլը տապակած: Տապակած կարտոֆիլը շատ կալիում է պարունակում, որը նվազեցնում է զարկերակային ճնշումը նվազեցնում է այտուցը լավացնում է սրտի աշխատանքը: «Հիվանդ մարդկանց մոտ օրաբաժինը պետք է սահմանվի ըստ հիվանդությունների:

Կան մարդիկ, որոնց համար օգտակար են հում արմատապտուղները. Դրանց մանրաթելերն օգնում են հեռացնել տոքսինները, էնդոտոքսինները, խոլեստերինը: Դրանք ցուցված են հատկապես նրանց ովքեր ունեն աթերոսկլերոզ աղիների քաղցկեղ»- պարզաբանել է սննդաբանը:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика