ՈՐ ԸՆԿՈՒՅԶՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ՆԻՀԱՐԵԼ

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար առաջին հերթին պետք է վերանայել սննդակարգը։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս ներառել նուշ որը ոչ միայն թույլ է տալիս վերահսկել ախորժակը այլև ունի բազմաթիվ այլ օգտակար հատկություններ օրգանիզմի համար։ Ամերիկացի հետազոտողները խորհուրդ են տալիս օրական 30 գրամ այս ընկույզից (3-5 հատ) օգտագործել: Այս չափը գերազանցորեն ճնշում է սովի զգացումը և օգնում է փոխարինել դատարկ կալորիաները որոնք մենք հաճախ ստանում ենք, սնվելով ոչ այնքան առողջ սննդով

Փորձագետներն ասում են որ մի բուռ նուշն օգնում է նվազեցնել աղի ընդունումը որը օրգանիզմում քչացնում է հեղուկը և բարձրացնում սպիտակուցի բովանդակությունը: Բացի այդ այս ընկույզը դրական է ազդում ընդհանուր առողջության վրա: Նման եզրահանգումներ գիտնականները արել են փորձարկումից հետո որին մասնակցել են երեխաներ ունեցող ընտանիքները։ Երեք շաբաթվա ընթացքում ծնողներն ամեն օր օգտագործում էին 40 գ նուշ իսկ երեխաները 15 գ

Գիտափորձի սկսվելուց առաջ մասնագետներն այդ ընտանիքներում հաշվարկել են առողջ սնվելու գործակիցը Այս թեստը թույլ է տալիս որոշել սննդի որակը: Հետազոտության ավարտից հետո բոլոր կամավորների մոտ այդ ցուցանիշը զգալիորեն աճել է Գիտնականները նշել են որ նուշը շատ օգտակար այլընտրանք է որը նպաստում է նիհարելուն առանց որևէ ջանքերի կիրառման: Բացի այդ դիետայում պետք է մեծ ուշադրություն դարձնել բանջարեղենին և մրգերին որից հետո արդյունքը կլինի ավելի արդյունավետ

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика