Որտեղից է եկել մոմերը փչելու ավանդույթը և ինչու ենք փչում ծննդյան տորթի մոմերը

Տոնական ավանդույթները, որպես կանոն, ծագում են հին ծեսերից: Դրանց վառ օրինակն է փչել տորթի մոմերը ծննդյան օրը և ցանկություն պահել: Դա անում են բոլոր մարդիկ, տարբեր մշակույթների և աշխարհի տարբեր ծայրերում: Սակայն ոչ բոլորն են մտածում, ինչու են անում այդպես:

Որտեղի՞ց է եկել մոմերը փչելու ավանդույթը XVIII դարում Գերմանիայում գոյություն ուներ սովորություն երեխայի ծննդյան օրը մոմեր վառել: Այդ օրը երևացող տեղում դնում էին տորթ` մոմերով, վերջիններիս քանակը միշտ մեկով ավել էր, քան երեխայի տարիքը: Ավելորդ մոմը խորհրդանշում էր ապագան: Օրվա ընթացքում մոմերը վառ էին մնում, եթե հանկարծ հանգչում էին, ապա փոխում էին: Երեկոյան երեխան փչում էր մոմերը և ցանկություն պահում: Ըստ հին հավատալիքների, բարձրացող ծուխը պետք է հասցներ ցանկությունը ուղիղ Աստծուն:

Նման բան կար նաև հին հույների մոտ: Արտեմիդայի որսորդության և լուսնի աստվածուհուն նվիրված տոնակատորություններին նույնպես օգտագործել են վառվող մոմերով կարկանդակներ: Հին հույները թողնում էին դրանք տաճարներում՝ որպես նվեր աստվածուհուն: Կլոր կարկանդակը խորհրդանշում էր լուսին, իսկ վառվող մոմերը նշանակում էին լուսնի փայլը: Ինչպես գերմանական տարբերակում, այս դեպքում ևս համարվում էր, որ մոմերի ծուխը փոխանցում է մարդկանց ցանկություններն աստվածներին:

Փաստորեն, պարզվում է, որ բոլորի համար մոմերով սովորական տորթը կյանքի հնագույն խորհրդանիշ է, որը օգտագործվում էր մարդկանց ցանկությունները երկինք հասցնելու համար:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика