Որովայնի փքվածությունը և մետեորիզմը կարող են տարբեր պատճառներ ունենալ։ Դրանցից ամենատարածվածներն են
Չափից շատ ուտելը Որովայնի փքվածության և մետեորիզմի պատճառ բրիտանական բժիշկների խոսքերով կարող է լինել չափից շատ ուտելը և դրա հետ կապված սնունդն արագ կուլ տալու սովորությունը։ Եթե մարդը շատ արագ է ուտում և շատ օդ է կուլ տալիս դա գազերի կուտակում է առաջացնում։
Գրգռված աղիների համախտանի Աղիների աշխատանքի խախտման հետ կապված այս հիվանդության ախտանշանները սովորաբար առաջանում են առանց ակնհայտ պատճառների։ Պացիենտի մոտ կարող է սկսվել լուծ փորկապություն որովայնի քրոնիկ ցավեր փորի ուռածության զգացողություն։ Այս համախտանիշով տառապողների մոտ որովայնի փքվածության ժամանակ հաճախ են դիտարկվում շատ գազերի առաջացում և աղիներում ցավոտ սպազմատիկ զգացողություններ։
Հորմոններ Կանանաց մոտ որովայնի փքվածությունը կարող է կապված լինել դաշտանային ցիկլի հետ ցիկլի ավարտին մոտ հորմոնների ազդեցությամբ լինում է օրգանիզմում հեղուկի կուտակում նաև փորն է կարծես մեծանում և ուռչում։ Սովորաբար այդ ամենն անցնում է նոր ցիկլի սկսվելու հետ։
Սննդային ալերգիա Եթե մարդը գլյուտենների հանդեպ ալերգիա ունի մարսողության ժամանակ նրա մոտ բորբոքային ռեակցիաներ են առաջանում և աղիների պատերը վնասվում են։ Դա բացասաբար է ազդում նաև այլ սննդանյութերը նորմալ յուրացնելու օրգանիզմի ունակության վրա։ Կաթնամթերքներում առկա լակտոզայի դժվարամարսությունը ինչպես նաև մսի թռչնամսի ձվի և այլնի հանդեպ ալերգիան նույնպես կարող է որովայնի փքվածություն առաջացնել։
Քաղցկեղի որոշ տեսակներ Փքվածության պարբերաբար առաջացման (հատկապես որովայնում այլ տհաճ և ցավոտ ախտանշանների առկայության) դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի որպեսզի բացառվեն քաղցկեղային հիվանդությունները։ Ձվարանների ենթաստամոքսային գեղձի ինչպես նաև արգանդի հաստ աղիքի և ստամոքսի քաղցկեղները կարող են արտահայտվել նաև որովայնի փքվածությամբ։