Որն է ձեր քթի ձև դա կարող է շատ բան պատմել ձեր բնավորության մասին

Տարօրինակ է բայց փաստ է:Ձեր քիթը կարող է շատ բան պատմել ձեր բնավորության մասին՝համաձայն իսրայելացի գիտնական Ավրաամ Տամիրի հետազոտությունների:Կան քթի բազմաթիվ ձևեր բայց ահա ութ հիմնականները

1 Նուբայական քիթ Նուբայական քիթը առանձնանում է իր երկարությամբ:Այսպիսի քթի պատը համարյա ուղիղ է իսկ ծայրը դեպի ներքև է ուղղված:Նման քիթ ունեցողները հաճախ լինում են հետաքրքրասեր և շատ լավատես:«Նուբայացիները» ջանում են միշտ օգնել ուրիշներին շրջապատողների համար ստեղծել իդեալական պայմաններ:Նրանք ցանկացած խնդրի համար լուծում են գտնում:Նուբայական քթով մարդիկ համակրելի են շատերի համար:

2 Հունական քիթ Հունական քիթը շատ նեղ է,երկար և ուղիղ:«Հույները» այդքան էլ չեն սիրում լինել ուշադրության կենտրոնում:Նրանք հավատարիմ են իրենց մտերիմների նկատմամբ:Նման մարդիկ դժվարանում են խոսել իրենց զգացմունքների մասին որի պատճառով էլ նրանք շատ փակ մարդիկ են թվում:

3 Կեռ քիթ Շատերը քթի այս տեսքը համեմատում են թռչունի կտուցի հետ:Այսպիսի քթի պատը կոր է,իսկ ծայրն ուղղված է դեպի ներքև:Նման մարդիկ ստեղծագործող են և անձնուրաց:Նրանք պատրաստ են համառորեն պաշտպանել իրենց սկզբունքները վտանգի են ենթարկում ամեն ինչ,սեփական նպատակներին հասնելու համար:

4 Կամարաձև քիթ Այս քիթը շատ նման է կեռ քթին,բայց այս քթի ծայրն ավելի սրված է:Նման քթով մարդիկ հիանալի կազմակերպիչներ են:Նրանք ազնիվ են և պատասխանատու,միշտ հասնում են իրենց առջև դրված նպատակներին:

5 «Կոճակ» Այս քիթը շատ փոքր է և նրբագեղ:Այսպիսի քիթ ունեցողները սպոնտան են իրենց որոշումներում Նման մարդիկ շատ ուժեղ բնավորություն ունեն խոսքից միանգամից գործի են անցնում:Համարյա միշտ նրանք ստանում են այն,ինչ ուզում են:

6 Ուղիղ քիթ Այսպիսի քիթը տարածված է Ասիայում: Այն գրեթե իդեալական ուղիղ է,մի փոքր հարթ:Ծայրը կլորավուն է,իսկ քթանցքերը բավականին լայն են:Նման մարդիկ շատ ուժեղ բնավորություն ունեն:Նրանք շատ կրքոտ են:Նման մարդկանց հեշտ է զայրացնել:

7 Գոգավոր քիթ Այսպիսի քթի պատին փոքրիկ սապատ կա:Քթի այս ձևը շատ տարածված չէ:Այսպիսի քթով մարդիկ աչքի են ընկնում առատաձեռնությամբ,ուրիշի խնդիրները լուծելու ցանկությամբ:Նման մարդիկ շատ զգայուն են նրանց շատ հեշտ է նեղացնել կամ վիրավորել:

8 Ծուռ քիթ Այս քթի անվանումն այդքան էլ հաճելի չէ:Բյաց նման մարդիկ հաճախ լինում են մեղմ և սիրալիր Նման քթի պատը կոր է իսկ ծայրը կլորացած:Այս մարդիկ կենտրոնանում են այն ամենի վրա, ինչ անում են:Նրանք հիանալի ընկեր են և գործընկեր:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика