Կենդանակերպի բոլոր նշաններն ունեն ուժեղ և թույլ կողմեր: Եվ ահա կին առյուծի առավելությունները։
1․ Նա բարի է և ջերմ Այս նշանի տակ ծնված կանանց պարզապես պետք է պաշտել, քանի որ պատրաստ է նվիրվել ուրիշներին առանց փոխհատուցման: Միշտ մտածում է ուրիշների կարիքների մասին, և առաջնահերթությունը տալիս է այլ մարդկանց բարեկեցությանը: Չի ամաչում արտահայտել իր սերն ու ջերմությունը, հատկապես ընկերների և ընտանիքի հանդեպ:
2․Նա պարզ է Չնայած կարող եք մտածել, որ սա բացասական հատկանիշ է, բայց չկա ավելի հաճելի բան, քան կին Առյուծի կողմից իր կարծիքը պարզ և հասանելի արտահայտելու կարողությունը։ Չի վախենում անկեղծությունից, մանավանդ, եթե գիտի, որ դա լավագույնն է: Միգուցե նեղվեք նրա խոսքերից, բայց, ավելի ուշ, կհասկանաք, որ նա այդպես վարվել է ձեզ ավելի լավը դարձնելու համար: Առյուծ կինը միայն ամենալավն է ցանկանում ձեզ և մի շտապեք քննադատել ձեզ, եթե քանի որ նրա խորհուրդները կարող են օգտակար լինել երկար ժամանակով:
3․Նա ստեղծագործ անձնավորություն է Փորձում է աշխարհին ներկայացնել գեղեցկությունը իր աշխատանքի միջոցով: Դա կարող է լինել պարը, գրելը,ինքնատիպ ձեռքի աշխատանքների պատրաստում, նորաձև հագուստներ կարելը կամ այլ աշխատանքներով զբաղվելը: Գեղեցիկ ճաշակ ունի:
4․Նա շատ կրքոտ,անկեղծ և եռանդուն է Ունի մեծ մոտիվացիա և ամեն ինչ անում է,որպեսզի հասնի իր ուզածին: Նա նաև կրքոտ, զվարճալի և շատ կազմակերպված է: Եթե դուք երկար ժամանակ եք ծախսում որևէ որոշում կայացնելու համար, ապա Առյուծը դա կանի մի քանի րոպեի ընթացքում: Առյուծ կնոջը պետք է ինքնավստահ զուգընկեր, ով իրեն լավ կհասկանա և կլինի նույնքան խելացի, որքան ինքը:
5․Նա բնությամբ առաջնորդ է Կին-առյուծը կատարյալ է:Առյուծը հեշտությամբ նոր ծանոթություններ է հաստատում իր ինքնավստահության շնորհիվ,ինչը զինաթափում է մյուսներին և գրավում դեպի իրեն:Ավելին,առյուծ կինը յուրահատուկ հումորի զգացում ունի,ինչը թույլ է տալիս ավելի լավ շփվել մարդկանց հետ: