Շտապ օգնություն լյարդի համար․ Ձեզ ենք առաջարկում մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն լյարդին և կլավացնեն դրա աշխատանքը:

Լյարդն օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է և հատուկ խնամք, ուշադրություն է պահանջում: Հաճախ լյարդն իր մասին չի հիշեցնում, քանի դեռ խնդիրը լուրջ չէ: Որպեսզի «դանակը ոսկորին» չհասնի, անհրաժեշտ է սկսել խնամել լյարդը՝ առանց հիվանդությունների նախանշաններին սպասելու: Ձեզ ենք առաջարկում մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն լյարդին և կլավացնեն դրա աշխատանքը:

Սև հաղարջի և շաքարի խառնուրդ կերեք. 1:2-ի հարաբերությամբ: Կռատուկի (лопух) թուրմ խմեք: 5 ճ/գ կռատուկի մանրացրած արմատը լցրեք թերմոսի մեջ, վրան 1 լ եռացրած ջուր լցրեք և թրմեք 5-6 ժամ: Օրական 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, խմեք խառնուրդը 1/3 բաժակի չափով:
Մասուրի թեյ խմեք: 1 բաժակ մասուրի վրա 2 բաժակ եռացրած ջուր լցրեք, ավելացրեք 1 ճ/գ մեղր: Ամբողջը բաժանեք 3 չափաբաժինների և խմեք օրվա ընթացքում:

Կեչու տերևները եփեք: 150 գ տերևների վրա 3 բաժակ տաք ջուր լցրեք, թողեք թրմվի 3-4 ժամ: Ապա քամեք և օրական 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ խմեք 0.5 բաժակի չափով: Լյարդի բուժման և լյարդի հիվանդությունների կանխարգելման այլ հետաքրքիր բաղադրատոմսեր կարող եք գտնել մեր նախորդ հրապարակումներում: Հիշե՛ք, որ լյարդը զգայուն և կարևոր օրգան է, որը խնամքի կարիք ունի:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика