Սկսեք ձեր օրը քրքումով թեյով որպեսզի արդյունավետ կերպով ամրապնդեք իմունիտետը համաճարակի ժամանակ: Այս խմիչքն ունի հակաբորբոքային հակաբակտերիալ և առողջության համար չափազանց օգտակար այլ հատկություններ: Մասնագետների խոսքով քրքումով թեյի օգտագործումը թոքերի հետ կապված խնդիրների կանխարգելումն է ինչն ակտուալ է COVID-19 համաճարակի ժամանակ։ Նրանք վկայակոչում են 2017-ի հետազոտության վերանայումը ըստ որի այս խմիչքը կարող է օգնել այնպիսի հիվանդությունների դեպքում ինչպիսիք են ասթման ֆիբրոզը և թոքերի այլ ախտահարումները որոնք հաճախ հանդիպում են նոր կորոնավիրուսի հետ կապված:
Բացի այդ խմիչքը զգալիորեն ամրացնում է իմունիտետը քրքումի շատ ուժեղ հակաօքսիդիչ հատկությունների շնորհիվ: Դրա հիմնական բաղադրիչը կուրկումինը հայտնի է որպես հակաբակտերիալ հակավիրուսային նյութ: Թեյն օգնում ձեռք չբերել ավելորդ քաշ Սկսելով ձեր օրը այս խմիչքից դուք կարող եք ապահովել օրգանիզմի դետօքսիֆիկացիոն ազդեցություն հասնել նյութափոխանակության և մարսողության բարելավման պաշտպանել ստամոքսի խանգարման դեմ նշում են փորձագետները:
Ինչպես պատրաստել քրքումով թեյ: Եփեք մի մեծ բաժակ ջուր: Տեղադրեք այնտեղ ծեծած քրքում եթե դուք օգտագործում եք արմատը կամ մոտ մեկ թեյի գդալ փոշի: Եռացրեք այն: Ավելացրեք հետևյալ լրացուցիչ բաղադրիչները և արդեն կարող եք խմել:
- մեղր,
- կիտրոնի հյութ,
- սև պղպեղ,
- կոճապղպեղ,
- դարչին: