Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը վերջնականապես ստիպեց հստակ դիրքորոշում ունենալ նրա հանդեպ, քանի որ նա անգամ չի հասկանում ՀՀ վարչական սահմանների ու ՀՀ սահմանների միջև տարբերությունը

Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը վերջնականապես ստիպեց հստակ դիրքորոշում ունենալ նրա հանդեպ,քանի որ նա անգամ չի հասկանում ՀՀ վարչական սահմանների ու ՀՀ սահմանների միջև տարբերությունը։Կամ էլ,հասկանում է ու հույսը դնելով Հայաստանի տգետ զանգվածի վրա`միտված մոլորության մեջ է գցում ու նորից շարունակում պառակտել ժողովրդին` առաջ տանելով նախկինամոլությունը։

Վարչական սահմանը այլ է,պետականը՝այլ։2010 թվականի օրենքը ՈՉԻՆՉ չի սահմանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասով։Այդ փաստաթուղթը ներպետական իրավական կարգավորումների համար է։Իսկ միջպետական սահմանների վերաբերյալ որևէ համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև չի եղել ու չկա։Վախենում եմ պատկերացնել, թե ինչեր է մեզ դեռ սպասվում նրա ապազգային գործունեության պատճառով»:

Աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Понравилась статья? Поделиться с друзьями:
FUNNY BLOG
Яндекс.Метрика