Այսօր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորական կազմը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ,Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից շատ կոնկրետ գործողություններ պահանջեց։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը
Տեղեկացնում եմ,որ նշված դիմում-հայտարարությանը կարճ ժամանակահատվածում արդեն իսկ միացել են 68 իմ հարգարժան գործընկեր փաստաբաններ (գործընթացը շարունակական է),այդ թվում փաստաբաններ որոնք իրավապահ համակարգում աշխատելու լուրջ փորձ ունեն գրել է Վարդևանյանը և հավելել,որ Գլխավոր դատախազին հասցեագրված հայտարարությունը տարածել են
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի այնպիսի դոկտոր-պրոֆեսորներ՝ որոնք հեղինակել են օրինակ՝«Քրեական իրավունք» ընդհանուր և հատուկ մասեր մենագրությունը, որից օգտվում են բոլոր քննիչները և դատախազները այդ թվում՝ Գլխավոր դատախազը։Հիշեցնենք որ ավելի վաղ 20 իրավաբան-գիտնականներ՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու հանրային պահանջով դիմել են գլխավոր դատախազին: