Նաիրի Հոխիկյանի դիպուկ վերլուծությունը հայ զինվորի կողմից թշնամուն հասցված վնասի ու հայ ժողովրդին պարտվածի անիմաստ բարդույթով համակելու մասին

Անիմաստ է պարտվածի բարդույթով համակել հայ ժողովրդին․ հայ զինվորը ոչնչացրել է թշնամու զի նտեխնիկայի 70%-ը և գրեթե 12․000 զի նվորի․ Նաիրի Հոխիկյանի դիպուկ վերլուծությունը

1994թ․ մայիսի 12-ին հայկական կողմը լիարժեք հաղթանակ էր տարել Ադրբեջանի նկատմամբ, երբ ստորագրվեց անժամկետ զ ինադ ադարը։ Չնայած դրան՝ Ադրբեջանը հետագա տարիներին չընդունեց իր պարտությունը և Հայաստանի ռազ մական հաջողությունները կապեց ռուսների հետ, իբրև թե Արցախը ազատագրել են ոչ թե հայերը, այլ ռուսները։

Այդպես 26 տարի կերակրվեց ադրբեջանական հանրությունը՝ նույնիսկ չհասկանալով, որ եթե ռուսները մեզ չկանգնեցնեին, ապա մինչև Կուր գետը կլիներ հայկական զո րքի հսկողության տակ։

2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ամբողջ աշխարհը տեսավ և աղաղակեց, որ Ադրբեջանի ռազ մական ագր եսի ային բացահայտ օգնում էին թուրքական բա նակը և արաբ ահ աբեկ իչները, և ադրբեջանցիների ռազմական հաջողությունները կապված էին բացառապես այդ անհավասար գործոնի կիրառման, նաև մի շարք անհասկանալի իրողությունների հետ, որոնց մասին ապա գայում կլինեն բացահայտումներ։

Հետևաբար, անիմաստ է պարտ վածի բարդույթով համակել հայ ժողովրդին։ Ունեցել ենք ձախողում պատ երազմի դաշտում, քանի որ մենք միայնակ դուրս էինք եկել թշնամիների մի քանի բան ակների դեմ։ Չնայած դրան՝ կարողացանք դիմակայել և տալ արժանի հակահարված, ոչնչացնել թշնամու զի նտեխնիկայի ավելի քան 70%-ը, ոչնչացնել թշնամու գրեթե 12․000 զի նվորի։ Մենք ունեցանք 5000-ի մոտ հարազատների կոր ուստ, հայրենիքի մի մեծ հատվածը կրկին գր ավեց թշնամին, բայց Արցախի սիրտը դեռ մեր ձեռքում է, բաբախում է և անցնում է կյանքի նոր որակի։

Թշնամին մեզ չի հաղթել, թուրքի օգնությամբ հաջողության է հասել պատ երազմի լոկ երկրորդ փուլում։ Սա կարևոր է հիշել և հաղթողի հոգեբանությամբ մտածել երրորդ փուլի մասին։

Նաիրի Հոխիկյանի Ֆեյսբուքյան էջից, աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика