Ձեռքերը ցանկացած կնոջ այցեքարտն են: Ձեռքերի մաշկի վիճակին պետք է մեծ ուշադրություն դարձնել, քանի որ այն ամենից շատն է տուժում և վնասվում: Կարելի է շաբաթական ծախսել ընդամենը 10 րոպե՝ օգտագործելով այս միջոցը, որը մաքրում է մաշկը, երիտասարդացնում այն, սպիտակեցնում և փափկեցնում:
Ձեռքերի խնամք՝ տնային պայմաններում Ամենօրյա տան գործերը մեծ ազդեցություն են ունենում ձեռքերի վրա: Բացի այդ, 30-40 տարեկանից հետո ձեռքերի վրա ի հայտ են գալիս պիգմենտային լաքաներ և պեպեններ:Բարեբախտաբար, տան պայմաններում կարելի է պատրաստել ձեռքերի համար միջոց, որը հարմար է բոլորի համար՝ անկախ տարիքից:Անհրաժեշտ է.
- 2 ճ.գ. աղ, ցանկալի է ծովի աղ
- 2ճ.գ. սոդա
- 3ճ.գ. դեմքի համար փրփուր կամ լվացվելու գել
Եթե ծովի աղ եք օգտագործում, ապա նախօրոք մանրացրեք այն: Խառնեք աղն ու սոդան, ավելացրեք գելը: Խառնեք մոտ 1 րոպե:Երբ այն պատրաստ լինի, քսեք ձեռքերին՝ մատների ծայրերից մինչև արմունկներ: Զգուշությամբ շփեք ձեռքերը, շարունակեք 10 րոպե:
Իսկ վերջում լվացեք գոլ ջորվ: Արդյունքը ձեզ հաճելիորեն կզարմացնի:Կատարեք այս պրոցեդուրան շաբաթական 1 անգամ:Դիմակն ավելի հաճախ օգտագործելու կարիք չկա, քանի որ այն շատ հզոր է:Եթե ձեր մաշկը չոր է, ապա ցանկալի է 1թ.գ. ձիթայուղ կամ որևէ այլ յուղ ավելացնել: