Մի քանի բնական միջոց որոնք կոգնեն ազատվել մաշկի եղունգների և ոտնաթաթի սնկային հիվանդություններից

Սնկային հիվանդությունները բավական տարածված խնդիր են, որի դեմ պայաքարում են միլիոնավոր մարդիկ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով մոլորակի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչն ունի այս կամ այն տեսակի սնկային ախտահարում։ Այս միկրոօրգանիզմները կարող են ախտահարել մաշկը եղունգները աղիներն ու անգամ բերանի խոռոչը Նման ախտահարումները ժամանակին չբուժելու դեպքում կարող են դառնալ լուրջ բարդությունների զարգացման և անգամ իմունային համակարգի զգալի թուլացման պատճառ,ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել Առավել հաճախ սնկերն ախտահարում են ոտքերի մատների եղունգներն ու ոտնաթաթերի մաշկը։

Եղունգների սնկային ախտահարման մասին հուշող հիմնական ախտանշաններն են եղունգի շերտավորումը հաստացումն ու դեղնավուն անառողջ երանգը։ Մաշկի միկոզը դրսևորվում է ախտահարված հատվածների կարմրածություններով, քորով ու թեփոտվածությամբ։ Բացի այդ որոշ դեպքերում կարող են նկատվել բշտիկներ կամ ցան։

Սնկային ախտահարումները սովորաբար բուժվում են տարատեսակ հակամիկոտիկ դեղամիջոցներով իսկ բուժման գործընթացը որպես կանոն բավական երկարատև է լինում և իրականացվում է բացառապես բժշկի հսկողության տակ։ Նման դեղամիջոցները բավական տոքսիկ են և բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա, ուստի նշանակվում են միայն չափազանց խորացված դեպքերում Եթե սնկային ախտահարման ախտանշաններն ի հայտ են եկել միայն վերջերս ապա հակամիկոտիկ դեղորայքի փոխարեն կարելի է կիրառել բավական արդյունավետ և շատ ավելի հասանելի բնական միջոցներ որոնք չեն պարունակում թունավոր քիմիական բաղադրիչներ ինչի շնորհիվ չեն առաջացնի կողմնակի բարդություններ ու ալերգիկ ռեակցիաներ։

Հակասնկային բնական դեղամիջոցներ պատրաստելու համար սովորաբար կիրառվում են բավական օգտակար ու տարածված դեղաբույսեր սակայն հարկավոր է հաշվի առնել որ ցանկացած դեղաբույս ունենում է իր հակացուցումները ուստի մինչ դրանք կիրառելն ու ինքնաբուժությամբ զբաղվելը հարկավոր է անպայման նախապես խորհրդակցել բժշկի հետ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ բնական միջոց որոնք ցուցումների համաձայն օգտագործելու դեպքում կարելի է հեշտությամբ ազատվել մաշկի եղունգների ու ոտնաթաթերի սնկային հիվանդություններից։

Դեղամիջոց մաշկի սնկային ախտահարման դեմ Այս դեղամիջոցի պատրաստման համար հարկավոր են բնական բաղադրիչներն են որոնք կարելի է հավաքել ինքնուրույն կամ գնել դեղատնից։Անհրաժեշտ է երկուական թեյի գդակ կռատուկի արմատ կաղնու կեղև և վարդի թերթիկներ ինչպես նաև մեկական թեյի գդալ դաշտային ձիաձետ և աղավնիճի խոտ։ Դեղամիջոցը պատրաստելու համար պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել,ավելացնել կես լիտր եռման ջուր և 10 րոպե եփել թույլ կրակի վրա։Թրմել խառնուրդը ևս 20 րոպե այնուհետև քամել։ Ստացված թուրմը հարկավոր է օգտագործել օրական երեք անգամ կիրառելով այն ախտահարված մաշկին կոմպրեսներ դնելու համար։ Բուժման կուրսը տևում է առնվազն երկու շաբաթ։

Դեղամիջոց եղունգների սնկային ախտահարման դեմ Եղունգների սնկային ախտահարման դեպքում լավագույն դեղամիջոցը կանթեղախոտն է ծիծեռնախոտ чистотел) ուստի նման խնդրի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս օրական 2-3 անգամ մշակել ախտահարված եղունգն այս բույսի թարմ հյութով Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ սակայն հարկ է հիշել որ ծիծեռնախոտը բավական թունավոր բույս է ուստի դրա հետ աշխատելիս հարկավոր է զգույշ լինել և հետևել անվտանգության կանոններին։

Դեղամիջոց ոտնաթաթի սնկային ախտահարման դեմ Ծիծեռնախոտը հիանալի դեղամիջոց է նաև ոտնաթաթի սնկային ախտահարումից ազատվելու համար սակայն այս դեպքում կիրառվում է թարմ տերևների թուրմը։ Հարկավոր է 5 ճաշի գդալ թարմ տերևներին ավելացնել մի բաժակ տաք ջուր 15-20 րոպե թրմել այնուհետև խորը տարան լցնել ոչ մեծ քանակությամբ գոլ ջրով ավելացնել ստացված թուրմն այդ ջրին և ոտքերը 15-20 րոպե դնել այդ ջրի մեջ։Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր իսկ բուժման կուրսը տևում է 10-14 օր։

Դեղամիջոց բոլոր տեսակի սնկային ախտահարումների դեմ Սնկային ախտահարումների դեմ հիանալի ունիվերսալ միջոց է վաղենակի ոգեթուրմը որը կարելի է պատրաստել ինքնուրույն կամ գնել դեղատնից արդեն պատրաստի։ Սնկային ախտահարումներից ազատվելու համար հարկավոր է բամբակյա սկավառակը թրջել վաղենակի ոգեթուրմով և առատորեն քսել այն ախտահարված մաշկին ու եղունգներին։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 2-3 անգամ իսկ բուժման կուրսը տևում է երկու շաբաթ։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի սակայն հարկ է հիշել,որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի տհաճ կողմնակի բարդություններ:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика