Մասնագետը բանանի միջի կարմիր գույնի վտանգավորության աստիճանի մասին Տեսանյութ

ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) բուսասանիտարիայի տեսչությունը բնակիչների կողմից բանանի մեջ կարմիր գույնի գոյացությունների առկայության վերաբերյալ ահազանգ է ստացել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ իրականացնելով հերթական ստուգումները՝ պարզվել է, որ բանանի մեջ առկա կարմիր գույնի գոյացությունները կազմավորվում են Pseudomonas celebensis Gauman (1929) բակտերիայից որը, ընդհանարապես, մարդու օրգանիզմին վնաս չի պատճառում: «Բույսի որևէ հիվանդություն մարդու առողջությանը սպառնալ չի կարող: Կրկին ուզում եմ տեղեկացնել մեր բնակչությանը, որ ԱՀ բանան է ներմուծվում հիմնականում Էկվադորից:

Սահմանային հսկիչ կետերում ներմուծվող յուրաքանչյուր ապրանքի, այդ թվում՝ բանանի մասով, իրականացվում է զննում, որից հետո գրվում է փորձագիտական եզրակացությունը: Սա խոսում է այն մասին, որ հնարավոր չէ մարդու առողջությանը վնասող որևէ մթերք ներկրել հանրապետության տարածք. բոլոր աշխատանքները վերահսկվում են պատկան մարմինների կողմից»,-տեղեկացրել է Ա. Ներսիսյանը՝ մեկ անգամ ևս հորդորելով բնակչությանը, որ խուճապի չմատնվեն բանանի մեջ առկա կարմիր գույնի գոյացություններից։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика