Հորոսկոպը՝ գումար կուտակել, կորուստներ և ՀՀ կառավարության մասով

Այս տարի պատասխանների տարի է լինելու: Լինելու է դիպվածների, անկանխատեսելի իրադարձությունների, գաղտնիքների բացահայտման տարի: Անկումներ շատ են լինելու: Կլինեն նաև աղետներ, քանի որ արեգակի վրա շատ պայթյուններ են սպասվում։ Դա ազդելու է նաև մարդկանց հոգեբանության վրա: Տիեզերքը կօգնի այն մարդկանց, ովքեր աշխատասեր կլինեն: Աղքատի և հարուստի տարբերությունը շատ պարզ երևալու է: Աղքատ բառն այս տարի մի փոքր մեղմ կլինի, ավելի բնորոշ է քյասիբ բառը: Մարդկանց վատ սոցիալական վիճակն էլ բախումներ կառաջացնի:

Խորհուրդ չի տրվում տներ վաճառել, գումար կուտակել: Խորհուրդ է տրվում անշարժ գույք գնել: Պատասխանների տարի է լինելու: Մեծ հարստություն կուտակած մարդիկ կորուստներ են կրելու: Հղփացածները պատժվելու են:

Ամուսնություններ Ոչ լուրջ կապերի փլուզման տարի է լինելու: Եթե աղջիկն ու տղան հանդիպում են և ուղղակի որոշում, որ պետք է ամուսնանան, ամուսնությունն ամուր չի լինի: Եթե զույգի հարաբերություններում չկա պարզ ու մաքուր զգացմունք, այն երկար չի ապրի: Բաժանումների տարի է լինելու, որն արդեն սկսվել է: Մնալու են միայն այն զույգերը, որոնք մաքուր զգացմունքով են միմյանց կապված:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика