Հինգ պարզ միջոց մաշկի վաղաժամ ծերացումից խուսափելու համար

Ծերացումը բնական գործընթաց է, որից խուսափել հնարավոր չէ, սակայն այն կարելի է որոշակիորեն պահել վերահսկողության տակ՝ այդ կերպ հնարավորինս երկար պահպանելով երիտասարդությունը։ Կան սովորություններ, որոնք նպաստում են մաշկի վաղաժամ ծերացմանն ու կնճիռների առաջացմանը, սակայն կան նաև այնպիսինները, որոնց օգնությամբ կարելի է ազատվել մանր կնճիռներից և զգալիորեն դանդաղեցնել դրանց առաջացման գործընթացը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Հետևել դիմախաղին

Վաղաժամ կնճիռների առաջացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին սովորել հետևել դիմախաղին ու խուսափել չափազանց ինտենսիվ դեմքի արտահայտություններից ու ծամածռություննեչից։ Այս սովորությունից խուսափելու ամենապարզ միջոցներից մեկն ակնոց կրելն է։ Այն կանխում է դիմային մկանների շատ շարժումներն ու թույլ է տալիս հնարավորինս երկար պահպանել մաշկի երիտասարդությունը։

Սովորել քնել ճիշտ դիրքով

Կնճիռների առաջացման պատճառ կարող է դառնալ նաև սխալ դիրքով քնելու սովորությունը։ Մասնագետների խոսքով՝ կողքի կամ որովայնի վրա հաճախ քնող մարդիկ ավելի շուտ են բախվում այտերին ու պարանոցին ի հայտ եկած կնճիռների խնդրին, մինչդեռ մեջքի վրա քնելն ու դեմքն ավելի բարձր պահելը թույլ կտա խուսափել վաղաժամ կնճիռների առաջացումից։

Վիտամին С-ի գործածություն

Վաղաժամ կնճիռների դեմ պայքարի արդյունավետ միջոց է նաև սննդակարգում բավարար քանակությամբ վիտամին С-ի առկայությունն ապահովելը։ Այս տարրը հզոր հակաօքսիդանտ է, որը բարելավում է մաշկի վիճակը, նվազեցնում է կարմրածություններն ու բորբոքումները և օգնում է դարձնել մաշկն ավելի հարթ ու թարմ։

Կակաոյի գործածություն

Մաշկի երիտասարդության պահպանման հարցում շատ արդյունավետ կարող է լինել նաև կակաոյի գործածությունը։ Այն պարունակում է էպիկատեխին, կատեխին ու հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են մաշկն արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից, նպաստում են մաշկային հյուսվածքներում խոնավության պահպանմանն ու բարելավում են արյան հոսքը։ Նման ազդեցության շնորհիվ մաշկը ձեռք է բերում ավելի առողջ ու երիտասարդ տեսք։

Սոյայի գործածություն

Հետազոտությունները ցույց են տվել, որ սոյան ազդում է մաշկի տոնուսի և պրկության վրա, ինչպես նաև պաշտպանում է արևի կործանարար ազդեցությունից, ինչն էլ հենց առավել հաճախ դառնում է վաղաժամ ծերացման պատճառ։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика