Կան պարզ կանոններ,որոնց խախտումը հանգեցնում է մեր մարմնի աշխատանքի խափանմանը և հետևաբար որոշակի տհաճ հետևանքների:Ուտելուց հետո շատ մարդիկ հակված են պառկել և դիտել ֆիլմ կամ պարզապես հանգստանալ չիմանալով որ այդ սարսափելի սովորությունը կարող է չափազանց վնասակար լինել իրենց առողջության համար:Այնպես որ այսօր մենք ունենք ցուցակը որտեղ նշված 5 բաները դուք երբեք չպետք է անեք ուտելուց հետո:
Ծխել
Շատ մարդիկ գիտեն, որ ծխելը չափազանց վնասակար է իրենց առողջության համար, և դեռ նրանք շարունակում են ապրել այդ սարսափելի սովորությունով, և նույնիսկ դա անում են անմիջապես ուտելուց հետո:Շատ կարևոր է չծխել մի քանի ժամ ուտելուց հետո, քանի որ ծխախոտը պարունակում է նիկոտին, որը նվազեցնում է մարսողության համար անհրաժեշտ թթվածնի քանակը, դրանով իսկ թույլ տալով օրգանիզմին ավելի շատ քաղցկեղածին բջիջներ կլանել:
Որոշ հետազոտությունների տվյալներով ուտելուց անմիջապես հետո մեկ ծխախոտ ծխելը նույնքան վնաս է հասցնում,որքան միանգամից 10 ծխախոտ ծխելը: Բացի այդ, դա կարող է բարձրացնել թոքերի քաղցկեղի և աղիքի քաղցկեղի վտանգը:
Միրգ ուտել
Մրգեր ուտելու համար լավագույն ժամանակը ուտելուց առաջ է,սոված փորին,քանի որ այն փաստը, որ միրգը տարբեր ֆերմենտներ է պահանջում,որպեսզի կարողանա մարսվել:Բացի այդ մրգերի մեջ պարունակվող շաքարը ավելի շատ ժամանակ է պահանջում, որպեսզի այն կարողանա ամբողջությամբ մարսված լինել:Հարկ է նշել,որ դուք կստանաք շատ ավելի նուտրիեններ և այլ օգտակար նյութեր, երբ ձեր ստամոքսը դատարկ:Միրգ ուտելը ուտելուց հետո կարող է առաջացնել այրոց, ստամոքսի խանգարում:
Քնել
Եթե դուք գնում եք քնելու անմիջապես ուտելուց հետո, դուք կարող եք զգալ անհանգստություն և մի շարք քնի խնդիրներ, քանի որ դա ստիպում է ձեր ստամոքսին ինտենսիվ աշխատել ամբողջ գիշեր:
Յանինայի համալսարանի բժշկական դպրոցը մի ուսումնասիրություն է արել, որը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր չեն քնում ուտելուց հետո, ունեցել են ինսուլտի ավելի փոքր ռիսկ: Հետևաբար, խորհուրդ չի տրվում ուտել քնելուց առնվազն 2-3 ժամ առաջ:
Ցնցուղ
Ցնցուղ ընդունելը ուտելուց անմիջապես հետո մեծացնում է ոտքերի և ձեռքերի արյան հոսքը, դրանով իսկ նվազեցնելով արյան հոսքը դեպի ստամոքս: Սա կթուլացնի ձեր մարսողական համակարգը և կարող է հանգեցնել որովայնի ցավի:
Թեյ խմել
Դուք երբեք չպետք է թեյ խմեք անմիջապես ուտելուց հետո, քանի որ դա կարող է կանխել երկաթի կլանումը: Թեյը պարունակում թթուներ, որոնք կապում են երկաթը և սպիտակուցը, և գիտականորեն ապացուցված է որ շատ դեպքերում դա հանգեցնում է երկաթի կլանման 87% կրճատմանը:
Իսկ երկաթի անբավարարությունը կարող է հանգեցնել անեմիայի դրանով իսկ առաջացնելով գունատ մաշկ, վատ ախորժակ կրծքավանդակի ցավ, սառը ձեռքեր ու ոտքեր, գլխապտույտ, թուլություն և մշտական հոգնածություն: