Կենդանակերպի 3 նշան որոնք տարբերվում են մյուսներից իրենց աշխարհայացքով և ունեն իրենց ապրելու կանոնները

Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կենսուրախ ու շփվող են թվում:Նրանք սիրում են խոսել,ժամանակ անցկացնել ուրախ միջավայրում Բայց ոչ ոք չգիտի՝իրականում ինչ են մտածում Երկվորյակները:Նրանց հատուկ է տարօրինակ և ոչ միանշանակ եզրահանգումներ անելը:Նրանք կարող են թաքնված ենթատեքստ տեսնել անվնաս կատակի մեջ և եզրակացնել որ իրենց ցանկանում են ցավ պատճառել ու վնասել:

Ընդ որում եթե Երկվորյակները որոշում են կայացրել,չափազանց բարդ է համոզել նրանց,որ սխալվում են իրենց դատողություններում Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վերլուծում են նույնիսկ ամենափոքր դետալները և կազմում աշխարհի սեփական պատկերը:Եթե նույնիսկ ամեն բան պարզ է ու հասկանալի,Երկվորյակները շարունակում են սխալներ որոնել: Նրանք չեն հանգստանում,քանի դեռ վեր չեն հանում հարցի՝ միայն իրենց հասկանալի էությունը:Բացահայտելով իրականությունը Երկվորյակները համառորեն շարժվում են նախանշված նպատակին հասնելու ճանապարհով:Սեփական աշխարհը Երկվորյակներին օգնում է պայքարել ու հաղթել:

Խեցգետին: Լռությունը ոսկի է:Այս ճշմարտությունը Խեցգետիններին վաղուց է հայտնի: Նրանք սովոր չեն բառեր շռայլել,քչախոս են խոսում են ըստ էության:Բայց նրանց մտքերի հոսքը կարող է իսկապես զարմացնել:Խեցգետինները հաճախ ինքնամփոփ են երկխոսության մեջ են մտնում իրենք իրենց հետ,գաղտնիքները վստահում են միայն իրենց:

Նրանք ծրագրավորված իրենց ամրոցն են կառուցում,ստեղծում իրենց փոքրիկ աշխարհը,իրենց ապահով զգում միայն այդ աշխարհում Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են վստահել միայն ամենամտերիմ մարդուն այն էլ ոչ ամբողջությամբ:Ներաշխարհը Խեցգետիններին պաշտպանում է ճակատագրի հարվածներից պատասխաններ տալիս հուզող հարցերին:Առանց սեփական աշխարհի կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար կլիներ դիմակայել կյանքի իրողություններին:

Ձկներ: Երբեմն նույնիսկ Ձկներն իրենք չեն կարողանում հասկանալ՝որտեղ է իրականությունը,որտեղ՝իրենց երևակայությունը:Զարմանալի է բայց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մշտապես անդադար իրենց երազանքների գրկում են:Դա նմանվում է սովորության,կենսակերպի:Ձկները յուրաքանչյուր իրավիճակ պատկերացնում են տարբեր կողմերից  մտածում ամեն մանրուքի մասին:Միևնույն ժամանակ Ձկների երազանքներն իրատեսական են,նրանք հաճախ են կարողանում դրանք իրականություն դարձնել:Նույնիսկ,երբ խոսակցությունը չի հետաքրքրում Ձկներին, նրանք ժպիտով շարժում են գլուխը՝ուշադիր ունկնդրի տպավորություն գործելով:Իրականում նրանք արդեն երկար ժամանակ  իրենց աշխարհում են,երազանքները նրանց հեռացրել են իրականությունից:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նույն սկզբունքով անցնում են ցանկացած դժվարության միջով:Նրանք պարզապես փակվում են իրենց մեջ հեռանում խնդիրներից այնքան ժամանակ քանի դեռ այն չի լուծվել կամ ավելի քիչ ցավ է պատճառում:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика