Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի հետ ամուսնանալու առավելություններն ու թերությունները

Խոյ Առավելություններ. դուք երբեք չեք ձանձրանա ուրախ և խրախճանքներ սիրող Խոյի հետ: Թերություններ. Խոյերը հաճախ լինում են եսակենտրոն և հավակնոտ:

Ցուլ Առավելություններ. հավատարիմ է, աշխատասեր, պատասխանատու: Թերություններ. պահանջելու է ձեզնից նույնը, ուստի և հաճախ կարող է շատ ձանձրալի լինել:

Երկվորյակ Առավելություններ. հետաքրքիր զրուցակից է, ունի լայն մտահորիզոն և խելացի է Թերություններ. անտանելի շատախոս է, ով ունակ չէ լռելու և ձեզ լսելու:

Խեցգետին Առավելություններ. զգացմունքային է, հոգատար, կարեկից: Թերություններ. ունի շատ մեծ ու խիստ պահանջներ և ակնկալիքներ իր կեսից:

Առյուծ Առավելություններ. պայծառ, շողշողացող բնույթ ունի, որի շնորհիվ նա պարգևում է երջանկության զգացում, նրա հետ միշտ հետաքրքիր է: Թերություններ. խամրում է, երբ ուշադրության կենտրոնում չէ, ուստի դուք պետք է մշտապես ապացուցեք, որ սիրում եք իրեն և հիանաք նրանով:

Կույս Առավելություններ. նվիրված է, կազմակերպված, կարողանում է կառավարել ֆինանսները, ռացիոնալ է Թերություններ. շատ պահանջկոտ և բծախնդիր պերֆեկցիոնիստ է, ով դրանով կարող է ձեզ խելագարության հասցնել:

Կշեռք Առավելություններ. շփվող է, բարեհամբույր, ռոմանտիկ, քնքուշ: Թերություններ. տատանողական և կասկածամիտ է, կարող է ունենալ խաղամոլության հակում:

Կարիճ Առավելություններ. հավատարիմ է, շատ կրքոտ, ուղղախոս և բավականին զարգացած: Թերություններ. նա մշտապես ինչ-որ գաղտնիքներ ունի և մինչև վերջ անկեղծ չէ, հաճախ կարող է շատ կոպիտ լինել:

Աղեղնավոր Առավելություններ. արկածասեր է, սիրում է ճանապարհորդել, ակտիվ է: Թերություններ. տանել չի կարողանում պարտվել անգամ փոքրիկ հարցերում, ուստի շատ անտանելի է դառնում:

Այծեղջյուր Առավելություններ. աշխատասեր է, կամային և անկախ: Թերություններ. փառամոլ է, համառ և ցանկանում է ամեն բան իր վերահսկողության տակ պահել:

Ջրհոս Առավելություններ. ստեղծարար է, հետաքրքրասեր, պատրաստ ընդունելու և բացահայտելու նորը Թերություններ. փոփոխական է, ըմբոստ ոգի ունի և վստահելի չէ:

Ձկներ Առավելություններ. ռոմանտիկ է, օժտված է լսելու ունակությամբ, բարի է, նվիրված: Թերություններ. ծայրահեղական է, մեկ վայրկյանում նրա տրամադրությունը կարող է կտրուկ փոխվել, չափազանց էմոցիոնալ է:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика