Կենդանակերպի ամենականացի նշանները

5. Ցուլ Կենդանակերպի այս նշանին պատկանող կանանց իզուր չէ, որ կին-հանելուկ են անվանում: Նրանց մեջ ինչ-որ անհասկանալի ու շատ գրավիչ բան կա, ինչը ստիպում է հակառակ սեռին մագնիսի պես ձգվել դեպի իրենք: Այդպիսի կանանց նկատմամաբ տղամարդիկ չեն կարողանում անտարբեր անցնել. Կամ սիրում են ողջ հոգով, կամ ատում են, այն էլ՝ անպատասխան սիրո պատճառով: Համենայնդեպս, այս կանանց որեւէ կերպ չարձագանքելն անհնար է: Հատկապես վտանագվոր է նրանց աչքերին նայել, քանի որ կարելի է խորտակվել:

4. ԵրկվորյակներԻ հակադրություն ցուլերի, երկվորյակների մեջ առեղծվածային ոչինչ էլ չկա, նրանք բաց են ու միշտ երիտասարդ ու միամիտ: Այդ ամենը տղամարդկանց ստիպում է լցվել քնքշանքով, չէ՞ որ այդ հատկանիշներն այնքան կանացի
են: Թե’ 40, թե’ 50 տարեկանում այս նշանի կանայք միշտ թարմ ու ձգող են, այդ պատճառով էլ նրանք երբեք միայնակ չեն մնում:

3. Խեցգետին Կենդանակերպի այս նշանը կանացի է ամեն հարցում: Նրբությունը նրանց աչքերում ու խոսքերում է, նրանք հոգատար են իրենց տղամարդու հանդեպ ու շատ նվիրվող: Զարմանալի չէ, որ այս հատկանիշներն այդքան բարձր են գնահատվում հակառակ սեռի կողմից: Խեցգետինների կանացիությունն անգամ էտալոն է համարվում, ու երբեմն այլ կանայք փորձում են նրանց նմանակել, բայց հաճախ դա կեղծ է ստացվում: Խեցգետինները նաեւ մի փոքր շուտ հուզվող են, ինչը, սակայն, ավելի շատ դուր է գալիս տղամարդկանց, քան նյարդայնացնում է:

2.Կարիճ Առաջին անգամը չէ, որ լսում ենք կարիճների մագնիսային ձգողության մասին: Դա հատկապես վերաբերվում է նրանց սեքսուալությանը: Նույնիսկ մեկ ակնթարթ տեւող սեթեւեթանքը կարող է դաջվել տղամարդու ուղեղում ու ստիպել նրանց սիրահարվել միանգամից: Ասում են նաեւ, որ նրանք այնքան հմայիչ են, որ տղամարդիկ իդեալականացնում են նրանց կանացիությունը: Միակ բացասական կողմն այն է, որ կարիճները ունակ են նաեւ ընտանիքներ քանդել ու իրենցով անել ուրիշի տղամարդուն:

1.Կշեռք Այդ կենդանակերպի նշանները համարվում են կանացիության տիպար: Նրանք հենց այն դյութիչ կանայք են, ովքեր մեկ հայացքով կարողանում են զինաթափ անել տղամարդկանց: Հենց կշեռքների կանացիությունն է պատերազմներ հրահրել ու նաեւ դրդել սխրանքների: Այս կանայք տղամարդկանց մոտ բնական ցանկություն են առաջցնում պաշտպանել նրանց

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика