- Յուդի ցանցի միջոցով կարելի է.
- բացահայտել օրգանիզմում յոդի պակասությունը
- բուժել հազը
- բուժել մրսածությունն ու հարբուխը
- արագացնել վնասվածքների վերականգնումը
- հղիության ժամանակ բուժվել տարբեր հիվանդություններից
Ինչպես յոդի ցանց անել Յոդի ցանցը պետք է անել բամբակի ձողիկների միջոցով բամբակի գլխիկները թաթախելով 5 տոկոսանոց յոդի լուծույթի մեջ ու մաշկի վրա ուղղահայաց ու հորիզոնական գծերով ցանց նկարել։Ցանցի մեկ «բջջի» կատարյալ չափը սովորաբար կազմում է 1 սմ խորանարդ։Մաշկի միջոցով մկանային հյուսվածքներ ներթափանցելով՝յոդը կործանարար ազդեցություն է թողնում հիվանդության հարուցիչ միկրոօրգանիզմների վրա շրջապատելով դրանց սպիտակուցները Ցանցի գաղտնիքը կայանում է նրանում,որ շնորհիվ որոշակի չափսերի հասնող «բջիջների»՝բակտերիաների խումբn անջատվում է միմյանցից ու ոչնչանում:
Յոդը հրաշալի ձևով ազդում է այն բակտերիաների վրա,որոնք ներթափանցում են օրգանիզմ մաշկային անցքերի միջոցով։Յոդային ցանցն օրգանիզմում յոդի ամբավարարության ժամանակ Վիճակագրության համաձայն Երկիր մոլորակի բնակչության գրեթե մեկ երրորդ մասը տառապում է օրգանիզմում յոդի անբավարարությունից,որը դառնում է վահանաձև գեղձի պաթոլոգիաների պատճառ իսկ հղի կանանց համար այն կարող է դառնալ ֆիզիկական ու մտավոր թերզարգացած երեխաների լույս աշխարհ գալու պատճառ։Որպեսզի կարողանաք պարզել բավական է արդյոք յոդի պարունակությունը Ձեր օրգանիզմին այն մթերքներից,որոնք օգտագործում եք պարտադիր չէ հետազոտություն անցնել,բավական է յոդի ցանց նկարել մարմնին:
Առավել լավ է յոդի ցանց նկարել ազդրի ներքին հատվածում։Եթե արդեն 3 ժամ հետո դրանից ոչ մի հետք չմնա ապա անհրաժեշտ է շտապ բժշկի դիմել ու օրգանիզմում յոդի պակասության արդյունավետ բուժում ստանալ։ Եթե յոդը հասցնի ներթափանցել մաշկի մեջ 6-8 ժամերի ընթացքում դա կնշանակի որ օրգանիզմում որոշակի խնդիրներ կան յոդի անբավարարության հետ կապված սակայն դրանք կարելի է հեշտությամբ լուծել՝ սննդակարգում ավելացնելով ծովային ձկներ ծովամթերք,ծովային կաղամբ և յոդով հարուստ այլ սննդամթերքոով։Ամբողջովին առողջ մարդկանց մոտ յոդի անբավարարություն չկա և յոդի հետքերն անհետանում են միայն օրվա ավարտին:
Յոդի ցանցը մրսածության ու հարբուխի ժամանակ Նրանց համար,ովքեր միջոցներ են փնտրում մրսածությունն արագ բուժելու համար,յոդի ցանցը չափազանց հարմար տարբերակ է Այս դեպքում այն անհրաժեշտ է քթի վերևի և այսպես կոչված թևիկների հատվածում նկարել բարակ ու զգույշ արված գծերով Գործել անհրաժեշտ է զգուշորեն,քանի որ դեմքի վրա,ինչպես և վզի վրա մեծ է յոդից ստացած այրվածքների հավանականությունը մաշկը կարող է կարմրել ու պոկվել Հարբուխի ժամանակ կարելի է յոդի հետքեր նկարել նաև ոտնաթաթերին ու ոտքերի սրունքների հետևի հատվածի մկաններին:
Յոդի ցանցը վնասվածքների դեպքում Եթե Դուք չգիտեք թե ինչպես ազատվել կապտուկներից,ապա նորից կարող եք դիմել յոդի ցանցի օգնությանը Իհարկե դրանից չարժե օգտվել վնասվածք ստանալուց անմիջապես հետո և խորհուրդ է տրվում միայն մեկ օր անց օգտագործել յոդը։Բանը նրանում է որ նույնիսկ ամենաաննշան վնասվածքը սովորաբար զուգակցվում է հյուսվածքների արտահոսքով և յոդի գրգռող ազդեցությունը չի նպաստում դրա անհետացմանը Արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է նախ մաքուր կտորի մեջ դրված սառույց դնել վնասվածքի վրա և միայն հաջորդ օրը յոդով բուժել:
Յոդի ցանցը հղիության ժամանակ Կանանց,ովքեր պատրաստվում են մայր դառնալ,խորհուրդ է տրվում յոդի ցանցեր օգտագործել՝յոդի պակասն օրգանիզմում լրացնելու համար։Բացի այդ,այս միջոցը կօգնի հաղթահարել մրսածության ախտանշանները չէ որ դեղորայք ընտրելիս հղիության ժամանակ անհրաժեշտ է զգույշ լինել,իսկ յոդն էկոլոգիապես մաքուր ու անվտանգ դարման է: