Կապը կորել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ԱՀ ՊԲ անձնակազմի հետ նաև շրջանառվում են տեղեկություններ 100 հայ զինծառայողների գերեվարման մասին

Երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։

Այս մասին ասված է ՊԲ-ի հրապարակած հայտարարության մեջ: Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում եւ մի շարք լրատվական կայքերում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ 100 հայ զինծառայողների գերեվարման մասին:

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика