Խորոված սոխ դեղերի փոխարեն այդ բանջարեղենը կարող է հրաշքներ գործել

Դուք, անշուշտ,լսել եք գլուխ սոխի օգտակար հատկությունների մասին:Սովորաբար խոսում են հում բանջարեղենի օգտակարության մասին եւ շատերը սխալմամբ ենթադրում են,որ սոխի օգտակար հատկությունները նվազում են ջերմային մշակման դեպքում:Բայց դա այդպես չէ:Սոխը խորովելու դեպքում գոլորշիանում են միայն եթերային յուղերը,իսկ բուժիչ հատկություններն ավելանում են:Խորոված սոխը շատ առավելություններ ունի հումի նկատմամբ. այն քաղցրություն է ձեռք բերում եւ տհաճ հոտ չի թողնում:

Ընդհանուր կանոններ.

Սոխը 15-30 րոպե խորովեք կճեպով՝ 100–150 °C ջերմաստիճան ապահովող ջեռոցում կամ վառարանում.

Սոխի կեսը կերեք առավոտյան՝ քաղցած վիճակում, մյուս կեսը՝ երեկոյան՝ քնելուց 2-3 ժամ առաջ.

Կարելի է խորոված սոխն օգտագործել որպես խավարտ՝ ձկան կամ մսի հետ:

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի խորոված սոխը.

Օգտակար է հատկապես շաքարային դիաբետով տառապող անձանց համար: Այն նվազեցնում եւ կարգավորում է գլյուկոզայի մակարդակը, ակտիվացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը եւ ինսուլինի արտադրությունը.

Խորոված սոխը նաեւ երկաթ է պարունակում, որն անհրաժեշտ է մարմնի բոլոր համակարգերի եւ օրգանների կանոնավոր աշխատանքն ապահովելու համար.

Օգտակար է թոքաբորբի եւ բրոնխիտի դեպքում, համարվում է անվնաս միջոց ե՛ւ մեծահասակների, ե՛ւ երեխաների համար.

Խորոված սոխը բարձրացնում է արյան մակարդելիությունը.

Ինֆարկտից եւ ինսուլտից հետո խորհուրդ է տրվում խորոված սոխ օգտագործել ամեն օր: Այն օգնում է մաքրել անոթները եւ ազատվել աթերոսկլերոտիկ  վահանիկներից.

Սոխն օգնում է կարգավորել արյան ճնշումը, նաեւ թեթեւացնել միգրենի ցավերը.

Խորոված սոխը կարելի է ոչ միայն ուտել, այլեւ օգտագործել որպես քսուք: Սոխի խյուսը կապեք խոցի կամ վերքի վրա՝ առողջացման գործընթացն արագացնելու համար.

Խորոված սոխով կոմպրեսը հակաբակտերիալ լավ միջոց է: Դրանով կարելի է բուժել նաեւ թութքը:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Понравилась статья? Поделиться с друзьями:
FUNNY BLOG
Яндекс.Метрика