Խառնեք այս երեք բաղադրիչները և ընդմիշտ ազատվեք քրտինքի հոտից

Խանութից գնված դեզոդորանտը միշտ չէ, որ արդարացնում է մեր սպասելիքները, ավելին դրանք պարունակում են նյութեր, որոնք խցանում են ճարպագեղձերը: Սակայն առանց նման կոսմետիկ միջոցի ժամանակակից աշխարհում անհնար է ապրել:

Ինչպես ասում են, եթե ուզում ես մի բան լավ անել, արա ինքդ: Ձեզ ենք առաջարկում դեզոդորանտ պատրաստելու բնական բաղադրատոմս, որի պատրաստումից հետո ցանկություն չեք ունենա գնել պատրաստիները: Բնական դեզոդորանտը հագուստի վրա հետքեր չի թողնում:

Բնական դեզոդորանտ պատրաստելու համար պահանջվում է`

  • 25գ սոդա
  • 15գ եգիպտացորենի օսլա
  • 30գ կոկոսի յուղ
  • եթերային յուղեր

1. Խառնեք պահանջվող քանակությամբ սոդան և օսլան: Սոդան հին ժամանակներից համարվել է քրտինքի հոտի դեմ պայքարի միջոց, քանի որ ստեղծում է ալկալային միջավայր, որը ոչնչացնում է բակտերիաները: Օսլան արագ ներծծում է խոնավությունը, ինչի շնորհիվ թևատակերը չոր են մնում:

2.Ավելացրեք կոկոսի յուղ: Կոկոսի յուղի շնորհիվ դեզոդորանտի օգտագործումը հեշտանում է. այն սահուն կարողանում եք քսել մաշկին:

3.Կարող եք մի քանի կաթիլ նախընտրած եթերային յուղը ավելացնել: Աշխատեք ձեզ համար հաճելի հոտ ընտրել, քանի որ այդ հոտը ողջ օրվա ընթացքում զգալու եք:

4.Ստացված զանգվածը լցրեք դեզոդորանտի համար նախատեսված տուփի մեջ: Զանգվածը լցնելուց հետո տուփը պահեք սառնարանում:
Այս միջոցը անվտանգ է և չի խաթարում օրգանիզմի բնական ֆունկցիաները: Նման դեզոդորանտի ճիշտ օգտագործումը կտա ցանկալի արդյունք և դուք կկարոնանաք նաև դրամ խնայել:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика